«Անգլերեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ Ռոբոտ․ Տեքստի ավտոմատ փոխարինում (-` +՝)
Տող 7.
 
==Պատմություն ==
Անգլերենը ծագել է [[Հյուսիսային ծով]]ի [[գերմաներեն]]ի այն բարբառի հիման վրա, որը տարածվել է [[Բրիտանական կղզիներ|Բրիտանիա]]յում գերմանացի նորաբնակների շնորհիվ, ովքեր եկել էին ներկայիս Նիդերլանդների, հյուսիս-արևմտյան Գերմանիայի և Դանիայի տարածքից: Ենթադրվում է, որ մինչ այդ [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] հպատակ Բրիտանիայում բնիկ բնակչությունը խոսել է ընդհանուր բրիտոնական լեզվով՝ [[կելտական լեզուներ]]ի ընտանիքից, միաժամանակ ունենալով լատիներենի ազդեցությունը`ազդեցությունը՝ շնոհիվ 400 տարվա Բրիտանիայում Հռոմեական կայսրության տիրապետությանը:
 
Այստեղ եկող գերմանական ցեղերից մեկն [[անգլներ]]ն էին, որոնք, Բիդի կարծիքով, ամբողջովին տեղափոխել էին Բրիտանիա: "Անգլիա" անունը (Engla land`land՝ անգլերի երկիր) և անգլերենը (Englisc`Englisc՝ հին անգլերենով) գոյացել են այս ցեղի անունից: Բայց սաքսոնները, ջութերը և գերմանական այլ ցեղերը`ցեղերը՝ Ֆրիսիայի առափնյա տարածքներից, ցածրադիր [[Սաքսոնիա]]յից, Ջութլանդիայից և հարավային [[Շվեդիա]]յից այս դարաշրջանում նույպես տեղափոխվեցին Բրիտանիա:
 
Սկզբում հին անգլերենը միմյանցից խիստ տարբերվող բարբառների խումբ էր, որով խոսում էին Անգլիայում բնակվող և տարբեր ծագում ունեցող [[անգլոսաքս]]եր, բայց արևմտյան [[Սաքսոնիա]]յի բարբառը վերջիվերջո գերիշխող ազդեցություն ունեցավ և հենց նրանով էլ գրվեց "[[Բեովուլֆ]]" էպիկական պոեմը:
 
[[Հին անգլերեն]]ը ավելի ուշ վերափոխվեց երկու ներխուժուման ալիքների պատճառով: Առաջին ներխուժուման ալիքը հյուսիսային գերմաներեն լեզվով խոսողներն էին, երբ Հաֆդան Ռագնարսսոնը և Իվար Անոսկորը [[VIII դար|VIII]] և [[IX դար]]երում սկսեցին նվաճել և գաղութացնել [[Բրիտանական կղզիներ]]ի հյուսիասյին մասը: Երկրորդը`Երկրորդը՝ Անգլիայի նվաճման ժամանակ [[XI դար]]ում ռոմանական լեզվով խոսող հին նորմաններն էին: Նորմանների լեզուն զարգացավ դառնալով անգլոնորմաներեն, հետո անգլոՖրանսերեն և ներմուծեց հատկապես դատական և պարլամենտական բառերի շերտ: Հարստացնելով բառապաշարը սկանդինավյան և նորմանական բառերով, այս երկու իրադարձությունները պարզեցրեցին քերականությունը և վերափոխեցին անգլերենը [[փոխառություն]]ներ ունեցող լեզվի, որն զարմանալիորեն պատրաստ էր փոխառելու բառեր տարբեր լեզուններից:
 
Նորմանական արշավանքից հետո գոյացած անգլերենում լեզվաբանական փոփոխությունները հանգեցրեցին ներկայումս կոչվող [[միջին անգլերեն]]ի, որով գրված ամենահայտնի աշխատանքն է [[Ջեֆրի Չոսեր]]ի «Քենթրբերյան պատմվածքները»: Այս ժամանակաշրջանի ընթացքում [[լատիներեն]]ը որոշ ձևով եվրոպական ինտելեկտուալ կյանքի '''լինգվա ֆրանկա''', կամ միջէթնիկական շփման լեզու էր. նախ քրիստոնեական եկեղեցու միջին լատիներենը և, ավելի ուշ, [[Վերածնունդ|Վերածննդի]] լատիներենը: Նրանք, ովքեր գրում էին կամ արտագրում լատինական տեքստեր, սովորաբար ստեղծում էին նոր տերմիններ այդ լեզվով`լեզվով՝ անվանելով իրերը կամ հասկացությունները, որոնք չունեին անգլերենում համարժեք բառեր:
 
Ժամանակակից անգլերենը, որը ներառում է [[Վիլյամ Շեքսպիր]]ի ստեղծագործությունները և Ջեյմս արքայի [[Աստվածաշունչ|Աստվածաշնչի]] տարբերակը, սովորաբար թվագրվում է մոտ [[1550 թվական]]ից ի վեր: Այնուհետև [[Միացյալ Թագավորություն]]ը դառնալով գաղութային իշխանություն `՝ Բրիտանական կայսրության գաղութների համար անգլերենը ծառայեց որպես '''լինգվա ֆրանկա''': Հետգաղութային ժամանակաշրջանում որոշ նորաստեղծ պետություններ, որոնք ունեին բազմաթիվ տեղական լեզուներ, նախընտրեցին շարունակել օգտագործել անգլերենը որպես միջէթնիկական շփման լեզու, կանխելով հնարավոր քաղաքական դժվարությունները, որոնք կառաջանային, եթե նախընտրվեր մեկ տեղական լեզուն մյուսներից: Բրիտանական կայսրության զարգացման արդյունքում անգլերենը ընդունվեց Հյուսիսային Ամերիկայում, Հնդկաստանում, Աֆրիկայում, Ավստրալիայում և շատ այլ տարածքներում: Այդ տենդենցը ավելի ակնառու դարձավ [[XX դար]]ի կեսերին [[Ամերիկայի Միացյալ Նահանգներ]]ի որպես գերպերության հայտնվելու հետ:
 
== Տարածումը ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Անգլերեն» էջից