«Լաոս»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 33.
 
== Պատմություն ==
[[Պատկեր:Vientianne1973.jpg|մինի|ձախից|280px|Լաոսի Զինված ուժերը Վիետնամի պատերազմում]]
Մարդու բնակության ամենավաղ հետքերը Լաոսում վերաբերում են վերին քարի դարին: Մ. թ. I հազարամյակի 1-ին կեսին Լաոսում քաղաքական և տնտեսական մեծ կշիռ է ունեցել կհմերական Ֆունան պետությունը: IX— XIII դդ. առաջացել է Կամբուջադեշա պետությունը: XIII դ. սկզբին Հյուսիսային և Կենտրոնական Լաոսում գերիշխող է դառնում թայ-լաոսյան էթնիկական տարրը: 1353-ին ստեղծվել է Լանսանգ պետությունը, որը 1707-ին մասնատվել է Լուանգպրաբանգի և Վիենտյանի իշխանությունների: 1893-ին Լուանգպրաբանգում հաստատվել է ֆրանսիական հովանավորություն, որը XX դ. սկզբին տարածվել է ամբողջ Լաոսի վրա: 1941-ին ճապոնիան օկուպացրել է Լաոսը: 1945-ին Ազատ Լաոսը հանդես եկավ ֆրանսիական տիրապետության վերականգնման դեմ և հոկտեմբերի 12-ին հակաֆրանսիական ապստամբություն բարձրացնելով՝ հռչակեց Լաոսի անկախությունը: 1946-ի սկզբին Ֆրանսիան օկուպացրեց Լաոսը: Ազգային-ազատագրական պայքարն ընդունեց պարտիզանական շարժման բնույթ: 1946-ի օգոստոսի 27-ի համաձայնագրով Ֆրանսիան ստիպված ներքին որոշ ինքնավարություն շնորհեց Լաոսին: 1947-ի մայիսին Լաոսը հռչակվեց սահմանադրական միապետություն՝ Ֆրանսիայի հովանավորության ներքո: 1949-ի հուլիսին ճանաչվեց Լաոսի ձևական անկախությունը Ֆրանսիայի Միության շրջանակներում: 1950-ի օգոստոսի 13-ին կազմավորվեց Լաոսի Միացյալ ազգային ճակատը, ստեղծվեց ազատագրության ազգային կառավարություն, որը գործում էր ազատագրված շրջաններում: Երկրի մնացած շրջանները գտնվում էին թագավորական իշխանության հսկողության տակ: 1951-ի մարտին ստեղծվեց Լաոսի, Վիետնամի և Կամբոջայի ժողովուրդների ազատագրության միացյալ ճակատ: 1953-ի հոկտեմբերի 22-ին Ֆրանսիայի և Լաոսի թագավորական կառավարության միջև կնքված պայմանագրով Ֆրանսիան ճանաչեց Լաոսի անկախությունը: 1954-ին Ժնևի խորհրդակցությունում Լաոսի անկախությունը միջազգային ճանաչում ստացավ: Ֆրանսիական զորքերը դուրս բերվեցին երկրից: Պաաեա Լաոյի (Նեո Լաո Իթսալայի զինված ուժեր) զորամասերը կենտրոնացան Լաոսի հյուսիսում, իսկ թագավորական կառավարության զորքերը՝ մնացած մասում: 1955-ի դեկտեմբերին Լաոսը դարձավ ՄԱԿ-ի անդամ: 1956-ի հունվարին, Նեո Լաո Իթսալայի II համագումարում, Նեո Լաո Իթսալան վերանվանվեց Լաոսի հայրենասիրական ճակատ: 1957-58-ին Լաոի և թագավորական կառավարության համաձայնությամբ ստեղծվեց կոալիցիոն կառավարություն Սուվակնա Ֆումայի գլխավորությամբ: Սակայն Լաոսի հետադիմական ուժերը 1958-ի պետական հեղաշրջմամբ իշխանությունը վերցրին իրենց ձեռքը: Արգելվեց ԼՀՃի գործունեությունը: 1960-ի օգոստոսին թագավորական բանակի մի խմբավորում, կապիտան Կոնգ Լեի գլխավորությամբ, պետական հեղաշրջում կատարեց և Սուվաննա Ֆուման հրավիրվեց կազմելու նոր կառավարություն: Լաոսի հետադիմական ուժերը երկրի հարավում ստեղծեցին, այսպես կոչված, Հեղափոխական կոմիտե, որը գլխավորում էին արքայազն Բուն Ումը և գեներալ Նոսավանը: 1960-ի աշնանից Լաոսում ծայր առան քաղաքացիական կռիվներ: Հետադիմական ուժերին աջակցում էին ԱՄՆ և նրա դաշնակիցները: 1962-ի հունիսին ստեղծվեց ազգային միասնության կառավարություն (վարչապետ՝ Մուվաննա Ֆումա), որը կազմված էր Լաոսի երեք քաղաքական ուժերի (չեզոքներ, ԼՀՃ և աջեր) ներկայացուցիչներից: 1962-ին Ժնևի խորհրդակցությունում դեկլարացիա ստորագրվեց Լաոսի չեզոքության վերաբերյալ: 1971-ի փետրվարին ամերիկա-սայգոնյան զորքերը Հարավային Վիեանամից ներխուժեցին Հարավային Լաոս, սակայն մինչև մարտի վերջը հեռացան: ԼՀՃ-ի և Վիենտյանի կառավարության միջև ստորագրվեց խաղաղության վերահաստատման և ազգային միասնության հասնելու համաձայնագիր: Ստեղծվեց Ազգային միասնության ժամանակավոր կառավարություն Մուվաննա Ֆումայի և Ազգային քաղաքական կոնսուլտատիվ խորհուրդ՝ Մուֆանուվոնգի գլխավորությամբ: Նախատեսվում էր նաև Լաոսից դուրս բերել օտարերկրյա զինվորական անձնակազմը: 1975-ին ընդհանուր դժգոհություն առաջացավ Վիենտյանի կառավարության դեմ: Օգոստոսի 23-ին Վիենտյանում ստեղծվեց հեղափոխական վարչություն: 1975-ի դեկտեմբերի 1-ին ԼՀճ-ի հրավիրած Ազգային կոնգրեսը հռչակեց Լաոսի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետություն: Հանրապետության նախագահ և Գերագույն ազգային ժողովի նախագահ նշանակվեց Մուֆանուվոնգը, կառավարության վարչապետ՝ ժողովրդա-հեղափոխական կուսակցության գլխավոր քարտուղար՝ ԼՀճ-ի նախագահի տեղակալ Կեյսոն Ֆոմվիհանը: Լաոսի նախկին թագավոր Մավանգ Վատտհանան նշանակվեց պետության ղեկավարին կից գերագույն խորհրդական, իսկ նախկին վարչապետ Մուվաննա Ֆուման՝ նոր կառավարությանը կից խորհրդական:
 
== Պետական կարգ ==
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Լաոս» էջից