«Տնտեսագիտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական, փոխարինվեց: : → ։
No edit summary
Տող 4.
[[Պատկեր:Late Medieval Trade Routes.jpg|330px|thumb|ձախից|Առևտրական ճանապարհներ]]
Տնտեսագիտության համակարգը ստեղծվել է պատմական երկարատև զարգացման պրոցեսում։ Սկզբում տնտեսագիտական երևույթներն ուսումնասիրվել են հին ժամանակների միասնական և չբաժանված գիտության շրջանակներում։ Հասարակության տնտեսակարգի մի շարք կողմերի վերլուծությունը սկսվել է դեռևս արտադրության ստրկատիրական և ավատատիրական եղանակների ժամանակ։ Տնտեսագիտության համակարգի ձևավորումը լայն թափ է ստացել կապիտ․ հասարակարգում։ Բուրժուական դասական քաղաքատնտեսության ներկայացուցիչները (Ու․ Պետտի, Պ․ Բուագիլբեր, Ֆ․ Քենե, [[Ադամ Սմիթ|Ա․ Սմիթ]], Դ․ Ռիկարդո), հետազոտելով [[Կապիտալիզմ|կապիտալիստական]] հասարակության տնտեսական կառուցվածքը, դրեցին տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գիտական հիմքը։ Սակայն արտադրության կապիտալիստական եղանակի հաստատումը, աշխատանքի ու [[Կապիտալ (տնտեսագիտություն)|կապիտալ]]ի հակամարտ հակասության խորացումը, առաջավոր դասակարգից բուրժուազիայի փոխարկումը հետադիմականի նպաստեցին բուրժուական քաղաքատնտեսության առաջացմանը։ Մարքսիստական տնտեսագիտական ուսմունքի առաջացմամբ ստեղծվեց տնտ․ գիտելիքների իսկական գիտ․ համակարգ, որն ընդգրկեց նախկին տնտեսագիտական մտքի լավագույն նվաճումները և դրանք ստեղծագործաբար մշակեց պատմության մատերիալիստական ըմբռնման սկըզ- բունքներին համապատասխան։ Կառլ Մարքսի տնտեսագիտ․ ուսմունքի գանձարանում վիթխարի ներդրում կատարեցին [[Ֆրիդրիխ Էնգելս|Ֆ․ էնգելսը]] և [[Լենին, Վլադիմիր Իլյիչ|Վ․ Ի․ Լենինը]]։ Մեծագույն նվաճում է սոցիալիզմի քաղաքատնտեսության ստեղծումը [[ԽՍՀՄ]]-ում, որն աշխատանքի սոցիալիստական կազմակերպումը և տնտեսավորումն ուսումնասիրող տնտեսագիտության համակարգի հիմքն է։ Միաժամանակ ժողովրդական տնտեսության գիտակցական, պլանաչափ զարգացումը պայմանավորեց տնտեսագիտության համակարգի հետագա զարգացման գործնական պահանջը, հասարակության կենսագործունեության բոլոր կողմերի տնտեսագիտական վերլուծությունը։
[[Պատկեր:CBA building.JPG|350px|330px|thumb|աջից|[[ՀՀՀայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ|ՀՀՀայաստանի կենտրոնական բանկի գլխավոր գրասենյակը]]]]
Տնտեսագիտությունը զարգանում է գիտելիքների տարբերացման և ինտեգրացման ուղիով։ Դիտարկվող նյութի կուտակմանը զուգընթաց, գիտելիքների միասնական զանգվածից, որպես հատուկ առարկա, սահմանազատվում են վերլուծության առանձին կողմերը։ Այդպես ձևավորվեց ճյուղային տնտեսագիտության մի ամբողջ խումբ ([[արդյունաբերություն|արդյունաբերության]], [[Գյուղատնտեսություն|գյուղատնտեսության]], [[տրանսպորտ]]ի տնտեսություն և այլն)։ Գիտատեխնիկական առաջընթացը, խոշոր արդյունաբերության զարգացումը գիտությունների տարբերացման հետ մեկտեղ, նպաստեցին դրանց ինտեգրացմանը, փոխներթափանցմանն ու փոխհարստացմանը, տնտեսագիտության համալիրի գոյացմանը։ Հետազոտության օբյեկտի ընդգրկման ընդհանրության աստիճանից և պրակտիկայի նկատմամբ հարաբերության բնույթից ելնելով՝ տնտեսագիտությունը բաժանվում է ընդհանուրի և կոնկրետի։ Ընդհանուր տնտ․ գիտություններից են քաղաքատնտեսությունը, ժողտնտեսության պատմությունը, տնտեսագիտ․ ուսմունքների պատմությունը, տնտեսական գործընթացների ընդհանուր կարգավորումն ուսումնասիրող գիտությունները (հասարակական արտադրության կառավարման տեսությունը, ժողտնտեսության պլանավորման գիտությունը)։ Առանձնահատուկ տեղ են զբաղեցնում հասարակական վերարտադրության համակարգի քանակական փոխադարձ կապերը և վիճակագրական օրինաչափություններն ուսումնասիրող տնտ․ գիտությունները (տնտեսական վիճակագրություն, հաշվապահական հաշվառում, վերլուծություն սոցիալիստական ձեռնարկությունների տնտեսական գործունեության)։ Տնտեսագիտության վերլուծության հատուկ բաժին են մաթեմատիկական մեթոդները տնտեսագիտության մեջ։