«Թոնիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:Making of Chapati in chulha.jpg|thumb|Թոնիր]]
'''Թոնիր''', կավե պատերով գլանաձև վառարան, սովորաբար գետնափոր։ Վերևի մասում նեղ է, միջնամասում ` ուռուցիկ, ներքևում ` լայն: Տարածված է [[Կովկաս]]ում, [[Միջին Ասիա]]յում, [[Փոքր Ասիա]]յում, [[Պարսկաստան]]ում, [[Հնդկաստան]]ում, [[Հունաստան]]ում և այլուր:
 
[[Հայաստան]]ում թոնիրի վաղ շրջանի նմուշներ են հայտնաբերվել [[Լճաշեն]]ի բրոնզեդարյան [[դամբարան]]ներում, [[Արտաշատ]]ում (հացթուխի և երկաթագործի թոնիրներ), [[Դվին]]ում և այլ հնավայրերում: Ամենատարածված տեսակը ունի 40-60 [[սմ]] [[տրամագիծ]], 1,2-1,5 [[մ]] [[խորություն]]: Օգտագործվում է [[հաց]] ([[լավաշ]], [[բոքոն]] և այլն) թխելու, կերակուր եփելու, [[կաթնամթերք]] պատրաստելու, գլխատունը տաքացնելու համար: Թաղվել է գլխատան կենտրոնում կամ առանձին կառույցում (թոնրատուն), որի առաստաղին բացված երդիկի միջոցով ծուխը հեռացել է: Խոնավությունից զերծ պահելու նպատակով թոնիրը երբեմն թաղվել է տան հատակից 40-60 սմ բարձր թմբի մեջ` թոնրի շուրթերը թմբին հավասար: Ջերմությունը երկար պահպանելու համար թոնիրը երբեմն պատվում է 20-25 սմ հաստությամբ [[աղ]]ի կամ [[ավազ]]ի շերտով: [[Օդ]]ի հոսքն ապահովելու և [[կրակ]]ը բորբոքելու նպատակով թոնրի ներքևի մասից [[խողովակ]]ներով կամ [[սալաքար]]երով պատրաստված 1,5-3 մ երկարությամբ օդամուղը թեքությամբ դուրս է բերվում գետնի մակերես: Թոնիրները ծածկվել են [[կավ]]ե կամ [[թիթեղ]]յա կափարիչներով: Դրանց նախշազարդ նմուշներ գտնվել են Դվինում:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Թոնիր» էջից