«Խերես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 1.
{{վիքիֆիկացում}}
'''Խերես''' ({{lang-es|Jerez}}, {{lang-en|[[Sherry]]}}), գինու տեսակ: Իր անվանումը ստացել է Խերես-դե-լա-Ֆրոնտերա քաղաքից, որը գտնվում է [[Իսպանիա]]յի հարավ-արևելքում` Անդալուսիայի[[Անդալուսիա]]յի Կադիս նահանգում: <ref>[http://www.voskevaz.am/hy/sherry-wine-in-armenia/ Խերեսային գինին Հայաստանում"]</ref>.Գինու պատրաստման համար օգտագործվում է հասունացած [[խաղող]]ը: Բերքահավաքից հետո այն թառամեցվում է հատապտղում շաքարայնության բարձրացման նպատակով: Պրեսի ժամանակ խաղողը ծածկում են սպիտակ հողով, որը պարունակում է գիպսի[[գիպս]]ի բարձր տոկոսայնություն: Գիպսը գինուն հաղորդում է անկրկնելի դառնություն և թափանցիկություն:
Այնուհետև գինին պահվում է ոչ հերմետիկ փակված [[տակառ]]ներում: Գինու մակերեսին առաջանում է ֆլոր (իսպ. Flor-ծաղիկ), ինչը իրենից ներկայացնում է խմորիչային բջիջների[[բջիջ]]ների հատուկ փառ, որը թույլ չի տալիս գինուն շփվել օդի հետ: Գինու պատրաստման այս եղանակը կոչվում է կենսաբանական: Բացի վերոնշյալից հայտնի են նաև օկսիդատիվ (երբ գինու հիմնական փոփոխությունները տեղի են ունենում թթվածնի և տակառի հետ շփման ընթացքում) և համակցված (երբ համադրվում են հնեցման առաջին և երկրորդ եղանակաները) պատրաստման եղանակաները: <ref>[http://aboutsherry.info/ageing#http://aboutsherry.info/ageing/ Խերեսի հնեցում"]</ref>.
 
== Խերեսի արտադրությունը Խորհրդային Հայաստանում==
Ըստ որոշակի աղբյուրների [[Խորհրդային Միություն]]ում խերեսային տեսակի գինիների արտադրության հիմքը դրվել է հենց [[Հայաստան]]ում:<ref>[http://aboutsherry.info/sovietsherries Սովետական խերեսներ"]</ref>. Հայաստանում խերեսի արտադրությունը հիմնել են գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը: 1931թ. հայտնաբերվեց, որ ոչ հերմետիկ փակված տարաներում գինու մակերեսին առաջանում է փառ, որը ձևավորվում են այնպիսի [[խմորիչ]]ներից, որոնք նման են իսպանական խերեսային խմորիչներին: Հեղինակները դրանք անվանեցին Sacch.cheresiensis armeniensis: [[Հայաստան]]ում խերեսային տեսակի գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից: Հայկական խերեսային տեսակի գինին ունեցել է բարձր որակ և իր արտադրության ծավալներով եղել է երկրորդը կոնյակի արտադրությունից հետո:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խերես» էջից