«Նիկոլայ Մուրավյով»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «200px|մինի|աջից|Նիկոլայ Մուրավյովը '''Նիկոլայ Մուրավյով''': Նիկոլայ Նիկոլաև...»:
(Տարբերություն չկա)

12:00, 2 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Նիկոլայ Մուրավյով: Նիկոլայ Նիկոլաևիչ (1794-1866 թվականները), ռուս հետևազորի գեներալ 1853 թվականից։ Մասնակցել է 1812 թվականի Հայրենական պատերազմին, ռուս բանակի 1813-1814 թվականի արտասահմանյան արշավանքներին։ Եղել է նախադեկաբրիստական խմբակների կազմակերպիչ, սակայն հետագայում հեռացել է դեկաբրիստներից։ Ծառայել է Կովկասում, մասնակցել ռուս-պարսկական 1826-1828 թվականներին, ռուս-թուրքական 1828-1892 թվականների պատերազմներին։ Ռազմադիվանագիտական առաքելություններով եղել է Ւփվայում և Բուխարայում 1819-1820 թվականներին, Եգիպտոսում, Թուրքիայում 1832-1833 թվականներին, նպաստել 1833 թվականի ռուս-թուրքական պայմանագրի կնքմանը Ունքյար-Իսքևեսիի պայմանագիր 1833 թվականին։ Մուրավյովը կողմնակից էր ճորտությունից գյուղացիների ազատագրմանը, հովանավորել է աքսորյալ դեկաբրիստներին, որին, ինչպես նաև բանակում տիրող կարգը քննադատելու համար շնորհազրկվել է և ազատվել պաշտոնից։ Սակայն շուտով 1848 թվականին վերականգնվել է, 1854 թվականին նշանակվել Կովկասի փոխարքա և Առանձին Կովկասյան կորպուսի հրամանատար։Ղրիմի պատերազմի ժամանակ 1853-1856 թվականներին գլխավորել է Կարսի բերդի պաշարումը և գրավումը որի համար և ստացել է Կարսկի անվանումը։ 1856 թվականից՝ պաշտոնաթող, Պետական խորհրդի անդամ։

Նիկոլայ Մուրավյովը