«Խերես»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
Տող 5.
Ըստ որոշակի աղբյուրների [[Խորհրդային Միություն]]ում խերեսային տեսակի գինիների արտադրության հիմքը դրվել է հենց [[Հայաստան]]ում:<ref>[http://aboutsherry.info/sovietsherries Սովետական խերեսներ"]</ref>. Հայաստանում խերեսի արտադրությունը հիմնել են գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը: 1931թ. հայտնաբերվեց, որ ոչ հերմետիկ փակված տարաներում գինու մակերեսին առաջանում է փառ, որը ձևավորվում են այնպիսի [[խմորիչ]]ներից, որոնք նման են իսպանական խերեսային խմորիչներին: Հեղինակները դրանք անվանեցին Sacch.cheresiensis armeniensis: [[Հայաստան]]ում խերեսային տեսակի գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից: Հայկական խերեսային տեսակի գինին ունեցել է բարձր որակ և իր արտադրության ծավալներով եղել է երկրորդը կոնյակի արտադրությունից հետո:
Հայաստանում խերեսային տեսակի առաջին գինին`«Աշտարակ»-ը, թողարկել է [[Աշտարակ]]ի գինու գործարանը, որի բաժանմունքները գտնվում էին [[Օշական]]ում և [[Ոսկեվազ]] գյուղում:
«Աշտարակ»-ը (թնդությունը - 20%, շաքարայնությունը - 3%) թունդ սպիտակ գինի է, որի գույնը տատանվում է ծղոտայինից մինչև թեյի գույնը: Գինին օժտված է բոված ընկույզի համով և վառ արտահայտված խերեսային նրբերանգով: Պատրաստվում էր խաղողի տեղական տեսակներից և հնեցվում 3 տարի: 1945թ. հայկական խերեսի արտադրությունը հասավ արդյունաբերական մասշտաբների: 1959թ. Աշտարակի գինու գործարանը սկսում է թողարկել չոր խերեսի նոր ապրանքատեսակ «Բյուրական» անունով: <ref>[https://hy.wikipedia.org/wiki/%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D6%80%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6_(%D5%A3%D5%AB%D5%B6%D5%AB)Բյուրական
== Ծանոթագրություններ ==
|