«Միխեիլ Ծերեթելի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Գիտնական}} '''Միխեիլ Գեորգիի Ծերեթելի''' ({{lang-ka|მიხეილ წერეთელი}}, {{lang-de|Michael von Zeret...»:
(Տարբերություն չկա)

08:54, 2 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Միխեիլ Գեորգիի Ծերեթելի (վրաց.՝ მიხეილ წერეთელი, գերմ.՝ Michael von Zereteli, 23 դեկտեմբերի, 1878, գյուղ Ցխրուկվեթի2 մարտի, 1965, Մյունխեն), վրացի իշխան, պատմաբան, բանասեր, սոցիոլոգ, հրապարակախոս ու դիվանագետ:

Միխեիլ Ծերեթելի
վրաց.՝ მიხეილ (მიხაკო) გიორგის ძე წერეთელი
Ծնվել էդեկտեմբերի 23, 1878(1878-12-23)
Ցխրուկվեթ, Քութայիսի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 2, 1965(1965-03-02) (86 տարեկան)
Մյունխեն, Բավարիա, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
ԳերեզմանԼևիլի գերեզմանատուն
ՔաղաքացիությունՎրաստան
Մասնագիտությունդիվանագետ, հնագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և արևելագետ
Հաստատություն(ներ)HU Berlin և Թբիլիսիի պետական համալսարան
Ալմա մատերՀայդելբերգի համալսարան
Տիրապետում է լեզուներինվրացերեն[1]
Պարգևներ
ԿուսակցությունTetri Giorgi?
 Mikheil Tsereteli Վիքիպահեստում

Կենսագրություն

Միխեիլ Ծերեթելին ծնվել է 1878 թվականին Ցխրուկվեթի գյուղում: 1911 թվականին ավարտել է Հեյդելբերգի համալսարանը: 1913 թվականին պաշտպանել է դիսերտացիա: 1914—1918 թվականներին դասավանդել է Հեյդելբերգի համալսարանում: Դրա հետ միաժամանակ 1914—1917 թվականներին եղել է Վրաստանի անկախության կոմիտեի առաջնորդներից մեկը: Գաղտնի այցելել է Վրաստան՝ բանակցություններ վարելու վրացի մենշևիկների առաջնորդ Նոյ Ժորդանիայի հետ:

1918 թվականին Վրաստանի անկախության հռչակումից հետո եղել է Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության դեսպանը Շվեդիայում ու Նորվեգիայում, իսկ 1919 թվականին վերադարձել է Վրաստան՝ աշխատելու որպես Թբիլիսիի համալսարանի պրոֆեսոր:

Խորհրդային զորքերի կողմից Վրաստանի գրավումից հետո՝ 1921 թվականի մարտին նորից արտագաղթել է: 1921—1933 թվականներին եղել է Բրյուսելի համալսարանի, իսկ 1933—1945 թվականներին՝ Հումբոլդտի համալսարանի պրոֆեսոր: 1945 թվականից ապրել ու աշխատել է Մյունխենում:

Արտասահմանում ապրելու տարիներին եղել է Եվրոպայում վրացի քաղաքական վտարանդիների կազմակերպության՝ Վրացական ազգային կոմիտեի անդամ: 1925—1954 թվականներին եղել է «Տետրի Գիորգի» («Սպիտակ Գիորգի») վրացական հայրենասիրական քաղաքական կազմակերպության առաջնորդներից մեկը:

Գիտական գործունեություն

Միխեիլ Ծերեթելիի գիտական աշխատությունները նվիրված են Վրաստանի ու Կովկասի պատմությանը: Նա մասնավորապես հրատարակել է շումերերենի ու վրացերենի համեմատական վերլուծությունը (մենագրություն «Շումերերեն ու վրացերեն», Թիֆլիս, 1912, վրացերեն, անգլերեն թարգմանությունը՝ Լոնդոնի «Journal of the Royal Asiatic Society» ամսագրում, համ. 45-48, 1913—1916), մենագրություն «Խեթերի երկիրը, նրա ժողովուրդները, լեզուները, պատմությունն ու մշակույթը» (Ստամբուլ, 1924, վրացերեն), տպագրել է «Վրաստանն ու համաշխարհային պատերազմը» (գերմ.՝ Georgien und der Weltkrieg, Ցյուրիխ (այլ տվյալներով՝ Պոտսդամ), 1915) և «Կովկասի ռասսայական ու մշակութային խնդիրները» (գերմ.՝ Rassen- und Kulturprobleme des Kaukasus, Բեռլին, 1916, Գերմանա-վրացական միության հրատարակություն) գրքերը: 1955 թվականին Ծերեթելին հրատարակել է Շոթա Ռուսթավելու «Ընձենավորը» պոեմի գերմաներեն թարգմանությունը (Der Ritter im Pantherfell. München, 1955):

Աշխատություններ

  • Sumerian and Georgian: a study in comparative philology // JRAS, 1913—1916 — № 45-48.
  • Georgien und der Weltkrieg. [Potsdam], [1915] (2-րդ հրատարակություն՝ Weimar: Kiepenheuer, 1916, անգլերեն՝ Georgia and the war. Zürich: Orient Publishing Company, 1916).
  • La Géorgie et la guerre actuelle. Zürich: Orient-Verl., 1915 (2-е издание — Lausanne: Libraire Nouvelle, 1917).
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus // Osteuropäische Zukunft, 1916 — № 3-5. S. 38-40, 57-59, 75-78.
  • Rassen- und Kulturprobleme des Kaukasus. Berlin: Welt-Verlag, 1916.
  • Les droits du peuple géorgien: rapport présenté au IIIe congrès de l’Union des Nationalités tenu à Lausanne au mois de juin 1916. Lausanne: Union des Nationalités, 1916.
  • Die Befreiung Polens und das Nationalitätenprinzip bei den Zentralmächten und bei der Entente. Bern: F. Wyss, 1917.
  • Die Rechte Georgiens. Berlin: Der neue Orient, 1917.
  • Gilgamesiani. Babilonusi eposi. Istanbul, 1924.
  • Die neuen ḫaldischen Inschriften König Sardurs von Urarṭu (um 750 v. Chr.): Ein Beitrag zur Entzifferung des Ḫaldischen. Heidelberg: C. Winter, 1928.
  • Études Ourartéennes. Paris: Pr. Univ. de France, 1953—1959.
  • Das Leben des Koenige Dawith (Dawith II. 1089—1125)// Bedi Kartlisa (Revue de Kartvelologie), 1957 — № 2-3, pp. 45-73.
  • Das Sumerische und das Georgische // BK, 1959 — № 32-33.

Գրականություն

  • Леван З. Урушадзе, К истории грузинской ратриотической политической организации «Тетри Гиорги».- Ж. «Амирани», XXI, Монреаль-Тбилиси, 2009, ст. 166—204 (վրացերեն),
  • Լևան Զ. Ուրուշաձե, Հոգու անմահություն (Միխակո Ծերեթելի), «Արտանուջի» հրատարակչույթուն, Թբիլիսի, 2012, 258 էջ (վրացերեն):
  1. Identifiants et Référentiels (ֆր.)ABES, 2011.
  2. http://www.nplg.gov.ge/wikidict/index.php/%E1%83%AC%E1%83%94%E1%83%A0%E1%83%94%E1%83%97%E1%83%94%E1%83%9A%E1%83%98_%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%94%E1%83%98%E1%83%9A_(%E1%83%9B%E1%83%98%E1%83%AE%E1%83%90%E1%83%99%E1%83%9D)