«Խերես»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
Խերես (իսպ Jerez, անգլ. [[Sherry]]) գինին իր անվանումը ստացել է Խերես-դե-լա-Ֆրոնտերա քաղաքից, որը գտնվում է [[Իսպանիա]]յի հարավ-արևելքում` Անդալուսիայի Կադիս նահանգում: <ref>[http://www.voskevaz.am/hy/sherry-wine-in-armenia/ Խերեսային գինին Հայաստանում"]</ref>.Գինու պատրաստման համար օգտագործվում է հասունացած խաղողը: Բերքահավաքից հետո այն թառամեցվում է հատապտղում շաքարայնության բարձրացման նպատակով: Պրեսի ժամանակ խաղողը ծածկում են սպիտակ հողով, որը պարունակում է գիպսի բարձր տոկոսայնություն: Գիպսը գինուն հաղորդում է անկրկնելի դառնություն և թափանցիկություն:
Այնուհետև գինին պահվում է ոչ հերմետիկ փակված տակառներում: Գինու մակերեսին առաջանում է ֆլոր (իսպ. Flor-ծաղիկ), ինչը իրենից ներկայացնում է խմորիչային բջիջների հատուկ փառ, որը թույլ չի տալիս գինուն շփվել օդի հետ: Գինու պատրաստման այս եղանակը կոչվում է կենսաբանական: Բացի վերոնշյալից հայտնի են նաև օկսիդատիվ (երբ գինու հիմնական փոփոխությունները տեղի են ունենում թթվածնի և տակառի հետ շփման ընթացքում) և համակցված (երբ համադրվում են հնեցման առաջին և երկրորդ եղանակաները) պատրաստման եղանակաները: <ref>[http://aboutsherry.info/ageing#http://aboutsherry.info/ageing/ Խերեսի հնեցում"]</ref>.
Ըստ որոշակի աղբյուրների [[Խորհրդային Միություն]]ում խերեսային տեսակի գինիների արտադրության հիմքը դրվել է հենց [[Հայաստան]]ում:<ref>[http://aboutsherry.info/sovietsherries/ Սովետական խերեսներ"]</ref>. Հայաստանում խերեսի արտադրությունը հիմնել են գիտնականներ Ն. Ն. Պրոստոսերդովը և Ռ. Լ. Աֆրիկյանը: 1931թ. հայտնաբերվեց, որ ոչ հերմետիկ փակված տարաներում գինու մակերեսին առաջանում է փառ, որը ձևավորվում են այնպիսի [[խմորիչ]]ներից, որոնք նման են իսպանական խերեսային խմորիչներին: Հեղինակները դրանք անվանեցին Sacch.cheresiensis armeniensis: [[Հայաստան]]ում խերեսային տեսակի գինիները պատրաստվել են Ոսկեհատ (Խարջի) և Չիլար խաղողի տեսակներից: Հայկական խերեսային տեսակի գինին ունեցել է բարձր որակ և իր արտադրության ծավալներով եղել է երկրորդը կոնյակի արտադրությունից հետո:
Հայաստանում խերեսային տեսակի առաջին գինին`«Աշտարակ»-ը, թողարկել է Աշտարակի գինու գործարանը, որի բաժանմունքները գտնվում էին [[Օշական]]ում և [[Ոսկեվազ]] գյուղում:
«Աշտարակ»-ը (թնդությունը - 20%, շաքարայնությունը - 3%) թունդ սպիտակ գինի է, որի գույնը տատանվում է ծղոտայինից մինչև թեյի գույնը: Գինին օժտված է բոված ընկույզի համով և վառ արտահայտված խերեսային նրբերանգով: Պատրաստվում էր խաղողի տեղական տեսակներից և հնեցվում 3 տարի: 1945թ. հայկական խերեսի արտադրությունը հասավ արդյունաբերական մասշտաբների: 1959թ. Աշտարակի գինու գործարանը սկսում է թողարկել չոր խերեսի նոր ապրանքատեսակ «Բյուրական» անունով: «Բյուրական» խերեսային տեսակի գինին (թնդությունը – 15-15.5%, շաքարայնությունը - 3%) նույնպես պատրաստվում էր խաղողի տեղական տեսակներից և հնեցվում 1.5 տարի: 1941 թ. գործարանը արտադրել է նաև «Ոսկեվազ» գինին, որը պատրաստվում էր միայն Ոսկեհատ խաղողի տեսակից: <ref>[https://hy.wikipedia.org/wiki/%D5%88%D5%BD%D5%AF%D5%A5%D5%BE%D5%A1%D5%A6_(%D5%A3%D5%AB%D5%B6%D5%AB) Ոսկեվազ գինի"]</ref>.
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Խերես» էջից