«Ալֆրեդ Ադլեր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 44.
=== Ստեղծագործ Ես ===
Ստեղծագործ Ես-ը հանդիսանում է ադլերյան տեսության գլխավոր կոնստրուկտը: Նրանում արտացոլվում է մարդկային կյանքի ակտիվ բնույթը, այն ինչը նրան տալիս է նշանակություն: Ադլերը գտնում էր, որ կյանքի ոճը ձևավորվում է անձի ստեղծագործական ընդունակությունների ազդեցությամբ: Այլ կերպ ասած յուրաքանչյուրն ունի իր սեփական կյանքի ոճը ազատ ստեղծելու հնարավորություն: Մարդը ինքն է պատասխանատու, թե ով կդառնա և ինչպեսիրեն կդրսևորի: Այդ ստեղծագործ ուժը պատասխանատու է մարդու կյանքի նպատակների, նրա ձեռքբերման մեթոդի ընտրության համար և նպաստում է սոցիալական հետաքրքրության զարգացմանը: Այդ նույն ստեղծարար ուժն է ազդում ընկալման, հիշողության, երևակայության, երազների վրա: Այն մարդուն դարձնում է ազատ, ինքնապայմանավորող անհատ: Ադլերը չէր բացառում ժառանգականության և միջավայրի ազդեցությունը անձի ձևավորման վրա: Յուրաքանչյուր մարդ ծնվում է գենետիկական հնարավորություններով և կյանքի ընթացքում ձեռք է բերում իր յուրահատուկ սոցիալական փորձը: Լինելով ստեղծարար էակ՝ մարդն օգտագործում է ժառանգականությունը և շրջապատը որպես իր անձի ձևավորման կառուցողական նյութ, սակայն անձի ձևավորման ընթացքում և այդ ժամանակ առաջացող խնդիրների լուծման մեջ արտացոլվում է իր սեփական ոճը: Մարդու ստեղծագործ ուժը հանդիսանում է երկարատև պատմական էվոլյուցիայի արդյունք:
 
=== Ծննդյան հաջորդականություն ===
Անձի զարգացման մեջ սոցիալական կոնտեքստի կարևորությունից ելնելով՝ Ադլերը ուշադրություն դարձրեց ծննդյան հաջորդականությանը՝ որպես կյանքի ոճին ուղեցկցող դիրքորոշումների հիմնական դետերմինանտ: Եթե երեխաներն ունեն միևնույն ծնողները, նրանք ապրում են ընտանեկան գրեթե միանման պայմաններում, սակայն նրանց սոցիալական շրջապատը նույնական չէ: Ավագ կամ կրտսեր երեխայի փորձը ընտանիքի մյուս երեխաների հարաբերությամբ, ծնողական դիրքորոշումների և արժեքների ազդեցության առանձնահատկությունները փոփոխվում են ընտանիքում հաջորդ երեխաների առաջացմամբ պայմանավորված՝ խիստ ազդեցություն ունենալով կյանքի ոճի վրա:
Ըստ Ադլերի, ընտանիքում երեխայի ծննդյան հաջորդականությունը (դիրքը) ունի որոշիչ նշանակություն: Հատկապես ընդգծում է երեխայի կողմից իրավիճակի ընկալման կարևորությունը, որը կախված է նրանից, թե ինչպես է ազդում իր ծննդյան դիրքը կյանքի ոճի վրա:
Առաջնեկ (ավագ երեխա). Ադլերը գտնում էր, ար առաջնեկի դիրքը նախանձելի է այնքան ժամանակ, քանի նա ընտանիքի միակ երեխան է: Առաջնեկը ստանում է ծնողների անսահման սերը և հոգատարությունը:Նա, որպես կանոն, վայելում է իր անվտանգ գոյությունը: Սակայն սա շարունակվում է այնքան ժամանակ, քանի հաջորդ երեխան չի զրկում նրան իր ծննունդով՝ զբաղեցնելով գերակա դիրք:Այս իրադարձությունը դրամատիկ անդրադարձ է ունենում ընտանիքում երեխայի դիրքի և նրա աշխարհայացքի վրա: Երբ ավագ երեխան տեսնում է, թե ինչպես է իր կրտսեր եզբայրը կամ քույրը «հաղթում» ծնողական ուշադրության պայքարում, նա հակված է վերադարձնել իր դիրքերը: Սակայն այս պայքարը՝ ուղղված նախկին կենտրոնական դիրքի վերադարձնելուն, ի սկզբանե դատապարտված է անհաջողության: Ժամանակի ընթացքում երեխան գիտակցում է, որ ծնողները շատ զբաղված են կամ շատ անտարբեր, որպեսզի հանդուրժեն իր ինֆանտիլ պահանջները: Բացի այդ, ծնողներն ունեն ավելի մեծ իշխանություն, քան երեխան և նրա դժվար վարքին պատասխանում են պատժով: Արդյունքում երեխան մեկուսանում է՝ յուրացնելով միայնակ գոյատևման ստրատեգիա, և չի զգում ինչ-որ մեկի կապվածության կամ խրախուսման կարիքը: Ադլերը նաև գտնում էր, որ ընտանիքի առաջնեկը սովորաբար կոնսերվատիվ է, ձգտում է իշխանության և ունի լիդերության հանդեպ նախատրամադրվածություն:
 
== Ադլերյան հոգեթերապիա ==