«Ամպիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ամպիր''' (<ֆրանսերեն empire-կայսրություն), 19-րդ դարի առաջին երեք տասնամյակների եվրոպական ճարտա...»:
(Տարբերություն չկա)

13:46, 1 Հոկտեմբերի 2015-ի տարբերակ

Ամպիր (<ֆրանսերեն empire-կայսրություն), 19-րդ դարի առաջին երեք տասնամյակների եվրոպական ճարտարապետության և կերպարվեստի (հիմնականում՝ դեկորատիվ-կիրառական) ոճ, որով ավարտվեց կլասիցիզմի զարգացումը։ Տիպարներ փոխառնելով անտիկ արվեստից՝ ամպիրը օգտվեց նաև արխաիկայի շրջանի Հունաստանի ու կայսերական Հռոմի գեղարվեստական ժառանգությունից՝ վերցնելով ռազմական հզորություն ու փառք մարմնավորող մոտիվներ՝ վիթխարի մույթերի (առավելապես դորիական և տոսկանական օրդերների) մոնումենտալ ձևեր, զինանշաններ (լիկտորական ժապավեններ, զենք ու զրահ, դափնեպսակներ, արծիվներ և այլն)։ Ամպիր ներառավ նաև հին եգիպտական ճարտարապետության և քանդակագործության առանձին մոտիվներ (պատերի և մույթերի խոշոր, չմասնատված հարթություններ, երկրաչափական հոծ ծավալներ, զարդանախշ, սֆինքսներ և այլն)։ Ամպիրը կազմավորվելով կլասիցիզմի ընդերքում՝ նրա ձևերի և հարդարանքի նրբագեղությունն ու պարզությունը հետզհետե փոխարինեց առավելագույն խստությամբ և մոնումենտալ արտահայտչականությամբ։ Դրա ծայրահեղ արտահայտությունը եղավ Կ. Լեդուի և ֆրանսիական մեծ հեղափոխության շրջանի մի շարք այլ ճարտարապետների նախագծերում տեղ գտած քաղաքացիական պաթոսով տոգորված խստա– լաՏւլtՆրաՆց յյաղայյայինա– կան և գեղարվեստական գաղափար¬ ները դարձան համաեվրոպական Ա-ի զար¬ գացման հիմք՝ տարբեր երկրներում ստա¬ նալով տեղական բնութագծեր։ Նապոլեոն Itկայսրության շրջանում պետության փառաբանմանը ծառայեց մեմորիալ ճար¬ տարապետությունը (հաղթակամարներ, հուշասյուներ)՝ երբեմն կրկնելով հին հռոմեական օրինակները, ինչպես Փարիզի Կարուզել հրապարակի հաղթակամարը (1806, ճարտ. Շ. Պերսիե և Պ. Ֆոնտեն), որը Հռոմի Մեպտիմիոս Սևերոսի կամարի կրկնությունն էր։ Պերսիեի ու Ֆոնտենի վերակառուցած պալատների (Մալմեզոն, Ֆոնտենբլո, Բոգառնե ևն) հանդիսավոր ինտերիերի հարդարանքում՝ եգիպտական հարթաքանդակների, էտրուսկյսւն սկա¬ հակների, պոմպեյան որմնանկարների, հունական և հռոմեական դեկորի, Վերա– ծննդի շրջանի ֆրեսկոների և զարդա– նախշերի մոտիվները համահնչյուն են Ֆ. ժակոբի ամպիր յան կահույքին և Պ. Թոմիրի բրոնզյա իրերին, որոնք ոճա¬ վորված են հին հռոմեական հարուստ բնակելի տան կահավորանքի ոգով։ Կազ¬ մավորվելով Ֆրանսիայում՝ Ա. ազգային ինքնատիպ գծեր ձեռք բերեց Մեծ Բրիտա– նիայում, Դսւնիսւյում, Իտալիայում, Ռու¬ սաստանում և Գերմսւնիայում՝ դառնալով այդ երկրների պետական անկախության գաղափարների արտահայտությունը։