«Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «{{խմբագրում եմ|Armineaghayan}} Պատկեր:საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია....»:
 
No edit summary
Տող 1.
{{խմբագրում եմ|Armineaghayan}}
[[Պատկեր:საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია.jpg|thumb|250px| Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա]]
''' Վրաստանի Գիտությունների ազգային ակադեմիա''' ('''ՎԳԱԱ''') ({{lang-ka|საქართველოს მეცნიერებათა ეროვნული აკადემია}}) մինչև 1990 թվականը կոչվել է Վրացական ԽՍՀ գիտությունների ակադեմիա: Ակադեմիան համակարգում է գիտական հետազոտությունները Վրաստանում և զարգացնում է հարաբերություններ օտարերկրյա այլ պետությունների ակադեմիաների ու գիտական կենտրոնների հետ<ref>[http://www.science.org.ge/about.html About Georgian Academy of Sciences]</ref>:
 
== Պատմություն==
Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիան հիմնադրվել է [[1941]] թվականին փետրվարին: Ակադեմիայի հիմնադիրներ են եղել Գեորգի Ախվլեդիանին (լեզվաբանություն), Իվանի Բերիտաշվիլին (ֆիզիոլոգիա), Առնոլդ Չիկոբավան (Իբերո-կովկասյան լեզուներ), Գիորգի Չուբինաշվիլին (արվեստ), Սիմոն Ջանաշիան (պատմություն), Ալեքսանդր Ջանելիձեն (երկրաբանություն), Կորնելի Կակելիձնե (բանասիրություն), Նիկո Կեցխովելին (բուսաբանություն), Տարասի Կվարացխելիան (մերձարևադարձային մշակույթներ), Նիկո Մուշխելիշվիլին (մաթեմատիկա, մեխանիկա, Ակադեմիայի առաջին նախագահը), Իլյա Վեկուան (մաթեմատիկա, Ակադեմիայի երկրորդ նախագահը), Ակակի Շանիձեն (լեզվաբանություն), Ալեքսանդր Թվալչրելիձեն (հանքաբանություն), Դիմիտրի Ուզնաձեն (հոգեբանություն), Կիրիակ Զավրևին (կառուցողական մեխանիկա) և Ֆիլիպ Զայցևը (կենդանաբանություն).
 
Ակադեմիայի հայտնի անդամների են՝ Եկվտիմ Տակաիշվիլին (պատմություն), Շալվա Նուտսուբիձեն (փիլիսոփայություն), Գերոգի Ծերեթելին (արևելագիտություն), Սիմոն Կաուկչիշվիլինշ (դասական բանասիրություն), Կոնստանտին Գամսախուրդիան (գրականություն), Գեորգի Մելիքիշվիլին (պատմություն), Նիկոլոս Բերդձենիշվիլին (ատմություն), Ռևազ Դոգոնաձեն (ֆիզիկա), Մալխաս Աբդուշելիշվիլին (մարդաբանություն), Գուրամ Մխեդլիձեն (պալեո-կենսաբանություն) և Լևան Չիլաշվիլին (հնաբանություն):
 
== Ծանոթագրություններ ==