«Նոքալաքևի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 4.
== Պատմություն ==
[[Պատկեր:Nokalakevi5.jpg|thumb|left|250px|Նոկալակևիի արևելյան պատը]]
Նոկալակևիի տեղում հնում տեղակայված է եղել վրացական քաղաք: Վրացի հեղինակները այն կոչել են Արքեոպոլիս, սակայն ավելի հին վրացական ժամանակագրություններում այն հայտնի է ''Ցիխե Գոջի'' անվամբ: Պատմական ժամանակագրության համաձայն՝ քաղաքը հիմնադրվել է Լազիկեի [[էրիսթավի]] Քուջիի կողմից մ.թ. [[III դար|III դար]]ում: Ցիխե Գոջին Լազիկեի մայրաքաղաքն է եղել [[IV դար|IV]]—[[VIII դար]]երում: [[Բյուզանդիա]]յի ու [[Սասանյան Պարսկաստան]]ի միջև մղվող [[Լազիկեի պատերազմ]]ի հիմնական գործողությունները տեղի են ունեցել հենց մայրաքաղաքի շրջակայքում: Պատերազմի ժամանակ քաղաքը դիմակայել է երկու պաշարման, սակայն երրորդի ժամանակ գրավվել է պարսիկների կողմից ([[554]] թվական): Լազիկեի ու բյուզանդական միացյալ զորքերը շուտով վերագրավում են քաղաքը: 697 թվականին քաղաքում տեղակայվում են Լազիկեում արաբական հիմնական կայազորները: [[737]]/[[738]] թվականին քաղաք է ներխուժում արաբ զորավար [[Մարվան II]]ը և ավերում այն: Այդ ժամանակ քաղաքի բնակչության մեծ մասը կոտորվում է կամ ստիպված է լինում փախչել դեպի հյուսիս՝ Ինգուրի գետի ափամերձ տարածքները: Արաբական տիրապետության շրջանում քաղաքը կարճ ժամանակում կորցրեց իր նախկին նշանակությունն ու վերածվեց փոքրիկ գյուղի: ՔաղաքըՆոկալակևին նորից սկսեց զարգանալ [[XVI դար|XVI]]—[[XVIII դար]]երում, երբ քաղաքը դարձավ Օդիշիի տիրակալների նստավայր:
 
== Պատկերասրահ==