«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
'''Ֆեոդալիզմ''' կամ '''ավատատիրություն''' ({{lang-de|Feudalismus}}, {{lang-fr|feodalite}}, ուշ [[լատիներեն]], feodum, feudum ֆեոդ), համաշխարհային պատմության զարգացման մեջ [[ստրկատիրություն|ստրկատիրական]] հասարակարգին (մի շարք երկրներում՝ [[նախնադարյան համայնական հասարակարգ]]ին) հաջորդող և [[կապիտալիզմ]]ին նախորդող դասակարգային հակամարտ հասարակարգ։
 
Ֆեոդալական հասարակարգի հիմնական դասակարգերն են՝ իշխող ֆեոդալ, հողատերերը և կախյալ գյուղացիները։ Ֆեոդալական սեփականության կողքին գոյություն է ունեցել գյուղացիների ու արհեստավորների միանձնյա սեփականություն՝ աշխատանքի գործիքների և անձնական աշխատանքի վրա հիմնված մասնավոր տնտեսության արդյունքների նկատմամբ։ Դա առաջ է բերել անմիջական արտադրողի որոշ շահագրգռվածություն աշխատանքի արտադրողականության բարձրացման մեջ, որը պայմանավորել է ֆեոդալիզմի առաջադիմական բնույթը նախորդ հասարակարգերի համեմատությամբ։ Ֆեոդալիզմին բնորոշ է ագրայրային էկոնոմիկան, բնատնտեսությունը, մանր անհատական արտադրությունը, ագրոտեխնիկայի դանդաղ զարգացումը և ավանդույթի մեծ ուժը։ Միջին դարերի բովանդակությունը կազմող ֆեոդալիզմը որպես համաշխարհային պատմության դարաշրջան, ընդգրկում է V դարից վերջից մինչև XVII դ.դարի կեսը։ Չնայած աշխարհի մեծ մասում ֆեոդալական հարաբերությունները ոչ միայն պահպանվել, այլև շարունակել են տիրապետել նաև հաջորդ դարաշրջանում, վերջինիս բովանդակությունն արդեն հարաճուն կերպով որոշվել է ամրապնդվող կապիտալիստական հարաբերություններով։ Ֆեոդալիզմը անցել է զարգացման տարբեր փուլեր՝ ծննդի (գենեզիսի), զարգացած ֆեոդալիզմի և ուշ ֆեոդալիզմի, որոնց ժամանակագրության շրջանակները աշխարհի զանազան շրջանների և երկրների համար տարբեր են։
 
== Ֆեոդալիզմն Եվրոպայի երկրներում ==
=== Ֆեոդալիզմի ծնունդը ===
[[Արևմտյան Եվրոպա]]յի երկրներում ֆեոդալիզմը ձևավորվել է ժողովուրդների մեծ գաղթի ընթացքում՝ բարբարոսների (գլխավորապես [[գերմաններ]]ի՝ [[ֆրանկներ]]ի, [[վեստգոթեր]]ի, [[բուրգունդներ]]ի, [[լանգոբարդներ]]ի և ուրիշների) նվաճած Արևմտյան Հռոմեական կայսրության ավերակների վրա,
V դ. վերջից մինչև X-XI դդ.։դարեր։
 
Մարքսիստական պատմագիտությունը մինչ ֆեոդալական կարգերից ֆեոդալիզմին անցումը դիտում է որպես հեղափոխական պրոցես։ Նախկին Արևմտյան Հռոմեական կայսրության տարածքում այդ անցումը տեղի է ունեցել քայքայվող ստրկատիրական (ուշ շրջանի անտիկ) և նախնադարյան համայնական (գերմանական, բարբարոսական) հարաբերությունների համադրության (սինթեզի) ձևով, որը հանգեցրել է որակապես նոր կարգի ստեղծմանը։ Բարբարոսական հասարակությունների՝ դեպի ֆեոդալիզմ աստիճանական զարգացման վճռորոշ գործոն է դարձել ազատ, լիիրավ հողագործներին միավորող գյուղացիական համայնքի քայքայումը։ Անհատական-ընտանեկան գյուղացիական աշխատանքային տնտեսության՝ որպես հասարակական արտադրության հիմքի, տիրապետությունը եղել է ֆեոդալիզմի ծննդի հիմնարար սոցիալ-տնտեսական նախադրյալը։ Ֆեոդալականացման հետևանքով գյուղացին ամրացվել է հողին, ավատատիրոջ օգտին կատարել զանազան ֆեոդ, պարտավորություններ։ Ֆեոդալականացումը գաղափարախոսության ոլորտում ուղեկցվել է [[Քրիստոնեություն|քրիստոնեության]] տարածմամբ։
 
=== Զարգացած ֆեոդալիզմ ===
Զարգացած ֆեոդալիզմի փուլը [[Եվրոպա]]յում (XI—ХУXI-ХII դդ.դարեր) բնութագրվում է ֆեոդալական հասարակարգի բազիսի և վերնաշենքի ձևավորման ավարտով։ Բենեֆիցիումը փոխակերպվել է ժառանգական և արտոնյալ տիրույթի՝ [[ֆեոդ]]ի, որը պահպանել է պայմանագրի և ծառայական բնույթը։ Այդ փուլում գյուղացիների զգալի մասը գտնվել է խիստ կախյալ վիճակում (սերվերը՝ [[Ֆրանսիա]]յում և [[Իտալիա]]յում, վիլլաները՝ [[Անգլիա]]յում և այլն)։ Ալլոդային հողատիրությունից ֆեոդալիզմին անցումը քաղաքացիական վերնաշենքում ուղեկցվել է ֆեոդալական մասնատվածության առաջացմամբ։ XI—XIIXI-XII դդ.դարերում արագորեն աճել են միջնադարյան քաղաքները՝ որպես արհեստների և առևտրի կենտրոն, ի հայտ է եկել նոր հասարակական խավ՝ քաղաքացիները, զարգացել է պարզ ապրանքային արտադրությունը։ Տնտեսության դոմենային համակարգը, դրա հետ մեկտեղ՝ նաև կոռը Արևմտյան Եվրոպայում սկսել են տեղը զիջել բահրային, դրամ, ռենտային։ XIV—XVXIV-XV դդ.դարերում խիստ նվազել է ֆեոդալի տնտեսության դերը, և ֆեոդալական ռենտայի արտադրության կենտրոն է դարձել գրեթե բացառապես գյուղացիական տնտեսությունը։ Բողոքի տեղային դրսևորումների կողքին սկսվել են գյուղացիական խոշոր ապստամբություններ ([[Դոլչինոյի ապստամբություն]]ն Իտալիայում՝ 1304-071307 թթ.թվականներին, Ժակերիան Ֆրանսիայում՝ 1358-ին թվականին, [[Ուոտ Թայլերի ապստամբություն]]ը 1381-ին՝ թվականին՝ Անգլիայում, [[Հուսյան հեղափոխական շարժում]]ը՝ Չեխիայում և այլն)։ Զարգացած ֆեոդալիզմի ժամանակաշրջանում ձևավորվել է ասպետությունը, որի հիման վրա՝ ազնվականությունը։ Բարձր և միջին հոգևորականությունը կազմել է մյուս տիրապետող դասը։ Երրորդ՝ անիրավահավսսար դասի մեջ միավորվել են մնացած «հասարակ» մարդիկ։ Տնտեսական կապերի ծավալմամբ սկսվել է ազգային շուկայի ձևավորումը։ Դասային միապետության՝ կենտրոնացված ֆեոդալական պետության շրջանակներում վերջնականապես համախմբվել են ֆեոդալական ժողովուրդները, ձևավորվել ազգային լեզուներն ու գրականությունը։
 
=== Ուշ ֆեոդալիզմ ===
Ուշ ֆեոդալիզմի փուլում քայքայվել է ֆեոդալան ֆորմացիան, որի ընթացքում առաջացել են կապիտալիստական արտադրաեղանակի տարրեր։
XIV—XVXIV-XV դդ.դարերում անձնական կախումից գյուղացիների ազատագրումն ստեղծել է կապիտալաստական արտադրության կարևորագույն նախադրյալներից մեկը՝ աշխատավորի անձնական ազատությունը։ Կապիտալի նախասկզբնական կուտակման ընթացքում առաջացել է երկրորդ անհրաժեշտ նախադրյալը՝ հողազրկվել է գյուղացին (այդ պրոցեսն ավարտվել է միայն Անգլիայում)։ Ֆեոդալիզմի քայքայման ժամանակաշրջանում ֆեոդալական դասակարգի տիրապետությունն ընդունել է բացարձակ միապետության ձև։ Ֆեոդալական հասարակության հոգևոր զարգացումը հակասական բնույթ է կրել, [[Կաթոլիկություն|կաթոլիկությանը]] հարված է հասցրել Ռեֆորմացիան։ Ձևավորվել է [[Վերածնունդ|Վերածննդի]] աշխարհիկ մշակույթը և հումանիստ, գաղափարախոսությունը։ Ծագել է փորձնական իմացության վրա հիմնված գիտությանը։
 
XVI-XVIII դդ.դարերում տեղի են ունեցել մի շարք բուրժուական հեղափոխություններ։ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում ուշ ֆեոդալիզմի փուլը տևել է մինչև XIX դ.դարի կեսը, որից հետո պահպանվել են ֆեոդալիզմի մնացուկներ (հատկապես ագրարային հարաբերություններում և քաղաքացիական վերնաշենքում)։
 
== Ֆեոդալիզմն Արևելքի երկրներում ==
13 325

edits