«Ավատատիրություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
Տող 42.
 
== Ֆեոդալիզմը Հայաստանում ==
[[Հայաստան]]ում ֆեոդական կացութաձևն արտադրության հիմնական եղանակ է դարձել III դարըդարում (I - II դդ. ընդունված է համարել անցման ժամանակաշրջան)։ Հայ [[Արշակունիներ]]ը, կենտրոնական իշխանության թուլացման և արտաքին քաղաքական բարդ իրադրության պայմաններում աշխատել են հողերը շնորհել ոչ թե որպես «Հայրենիք», այլ՝ պարգևական, սակայն վերջիններիս տերերը ջանացել են պայմանական տիրույթը վերածել ժառանգական պայմանականա ավատի, իսկ այնուհետև՝ ժառանգական սեփականության։ Հողի պայմանական տիրապետումը բնորոշ է եղել հատկապես ազատների դասին և գյուղացիական հոգևորականությանը։ Ֆեոդալական հարաբերությունների ձևավորման ընթացքում համայնքի անդամ ազատ շինականն ընկել է ֆեոդալական կախման մեջ և հավասարեցվել հողին ամրացված հողագործ մշակներին, ծառաներին։
 
V դ. վերջին «շինական» տերմինն արդեն նշանակել է կախյալ գյուղացի։ Այնուհետև ամբողջ միջնադարում այդպես են անվանել գյուղացի հողագործ բնակիչներին։ Ֆեոդալիզմի գաղափարախոսական հիմնավորմանն է ծառայել 301-ին Հայաստանում որպես պետական կրոն ընդունված քրիստոնեությունը։ Խոշոր հողատիրության ընդլայնման հետևանքով հզորացել է նախարարների դասը, թուլացել պետական իշխանությունը։ Խորացել են հակասությունները արտադրական նոր հարաբերությունների և Արշակունիների՝ պետական կառավարման [[Հելլենիզմ|հելլենիստական]] համակարգի միջև, որը փոխարինվել է իշխանության նախարարական մարմնով։ Քաղաքների, արհեստների և առևտրի անկման հետևանքով տիրապետող է դարձել բնատնտեսությունը, որն արագացրել է հայկական վաղ ֆեոդալական միասնական պետության տրոհումը նախարարությունների։ Դրանով ավարտվել է ֆեոդալակամ հարաբերությունների հասունացումը, և սկսվել տնտեսվարման ու քաղաքական իշխանության նախարարական համակարգի ժամանակաշրջանը։ 387-ին [[Մեծ Հայք]]ի միասնական թագավորությունը բաժանվել է [[Սասանյաններ|Սասանյան]] Իրանի և [[Հռոմեական կայսրություն|Հռոմեական կայսրության]] միջև։ Ինքնին առաջադիմական ֆեոդալականացման պրոցեսը արտաքին վտանգի առկայության պայմաններում հանգեցրել է երկրի քաղական անկախության կորստին։