«Ատամնամշակման գործիքներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ատամնամշակման գործիքներ''' ատամնանիվների ու որդնակային անիվների ատամները և որդնակների գ...»:
(Տարբերություն չկա)

13:28, 29 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Ատամնամշակման գործիքներ ատամնանիվների ու որդնակային անիվների ատամները և որդնակների գալարները մշակող գործիքներ։ Ըստ աշխատանքի պայմանների, Ատամնամշակման գործիքները լինում են սև մշակման, մաքուր մշակման և վերջնամշակման, ըստ աշխատանքի սկզբունքի՝ պատճենահանման և շրջագլորման եղանակով աշխատող։ Առաջին եղանակը համեմատաբար փոքր ճշգրտություն ունի և հիմնականում կիրառվում է ոչ կարևոր փոխանցումների ու մեծ մոդուլի ատամնանիվների մշակման համար։ Այս եղանակով աշխատող Ատամնամշակման գործիքների կտրող եզրերն ունեն նույն պրոֆիլը, ինչ որ մշակվող ատամի գոգավորությունը։ Դրանք են՝ սկավառակային ու մատային ֆրեզները, ատամնամշակման գլխիկները, միջաձգիչները և այլն։ Շրջագլորման եղանակը ավելի մեծ ճշգրտություն ունի և բարձր արտադրողական է, որի շնորհիվ ավելի լայնորեն է տարածված։ Այս դեպքում օգտագործվում են կտրիչային գլխիկներ, որդնակային ֆրեզներ, թործիչներ, սկավառակային ու ձողային շևերներ, ատամնամշակման սանրեր, հարթ ու կոնական հղկասկավառակներ, որոնց կտրող եզրերը պրոֆիլավորված են մշակվող ատամի ձևին համապատասխան։ Ատամնամշակման գործիքները պատրաստվում են արագահատ պողպատներից կամ կարծր համաձուլվածքների թիթեղներից։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։