«Ստորոգյալ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
չ 46.71.97.204 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել BekoBot մասնակցի վերջին տարբերակին։ |
No edit summary |
||
Տող 1.
Նախադասությունը ունի 2 գլխավոր անդամ՝ենթակա և ստորոգյալ:Նախադասության երկրորդ անդամը ստորոգյլան է:Ստորոգյալը նախադասության այն անդամն է,որը ցույց է տալիս ենթակայի կատարած գործողությունը և այն բայի դեմքով ստորոգում է ենթակային:Ստորոգյալը միշտ ունի դեմք,թիվ,ժամանակ և պատասխանում է դիմավոր հարցերի՝ ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ կանի և այլն:
Ստորոգյալները լինում են 2 տեսակ՝
1)Պարզ կամ բայական (Տղան շատ է հոգնել:)
2)Բաղադրյալ կամ անվանական (Սևանը քաղցրահամ լիճ է:)
Միայն դիմավոր բայով արտահայտված ստորոգյալը կոչվում է պարզ կամ բայական ստորոգյալ:Պարզ ստորոգյալը կարող է արտահայտվել բոլոր եղանակներով ժամանակային ձևերով և միշտ պատասխանում է բայական հարցի:Պարզ ստորոգյալ կարող են կազմել որոշ վերացական բայեր՝թվալ,լինել,դառնալ,հարմարվել:
Այն ստորոգյալը,որն արտահայտված է դիմավոր բայով և որևէ այլ խոսքի մասով կոչվում է բաղադրյալ կամ անվանական ստորոգյալ:Բախադրյալ ստորոգյալը կարող է արտահայտվել գոյականով,ածականով,թվականով,դերբայով և երբեք բայական հարց չի ստանում,այլ ստանում է անվանական հարց՝
ո՞վ է ի՞նչ է ինչպիսի՞ն է քանի՞սն է և այլն:Բաղադրյալ ստորոգյալի բաղադրիչներից մեկը ցույց է տալիս ենթակային վերագրվող հատկանիշ,իսկ մյուսը կատարում է հատկանիշի վերագրումը,կապումը:Վերագրվող հատկանիշ արտահայտող բառը կեչվում է ստորոգելի:Ստորոգելին ենրակային կապող դիմավոր բայը կոչվում է հանգույց:
|