«Նոյեմբերյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 118.
 
Հնում Նոյեմբերյանի տարածքը մտել է Մեծ Հայքի Գուգարք նահանգի, 10-րդ դարի և 12-րդ դարի սկզբին՝ Տաշիր-Ձորագետի (Կյուրիկյան) թագավորության կազմի մեջ։ 11-րդ դարի վերջում և 12-րդ դարի սկզբին Կյուրիկյան թագավորությունը նվաճեցին սելջուկները, և Նոյեմբերյանի տարածքը միացվեց Գանձակի ամիրայությանը։ 1118-1124 թվականներին վրաց Դավիթ Շինարար թագավորը տարածքն ազատագրեց սելջուկներից և միացրեց Վիրքին։ 1236 թվականից նվաճվեց մոնղոլների կողմից։ 1801 թվականից Նոյեմբերյանի տարածքը միացավ Ռուսաստանին։ 19-րդ դարին այն մտնում էր Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառի մեջ, 1920-29 թվականին՝ Լոռի-Փամբակի գավառի մեջ։ 1938 թվականից Նոյեմբերյանը, համանուն վարչական շրջանի կենտրոնն է։
 
=== Ավանդություն ===
 
Ժամանակին [[Ապարան]]ից այստեղ գալով բնակություն են հաստատում մի քանի հայ ընտանիք։ Մոտակա գյուղերի բնակիչները նորեկներից հարցնում են՝ «Էդ որտեղից եք եկել»։ Նրանք էլ ասում են Ապարանա։ Դրանից հետո գյուղի անունը մնում է Բարանա<ref>{{cite book | title=Ավանդապատում | publisher=Հայկական ՍՍՀ ԳԱԱ Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ | author=Արամ Ղանալանյան | year=1969 | location=Երևան}}</ref>։
 
==Պատմամշակութային կառույցներ ==