«Նաբուգոդոնոսոր II»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 28.
 
[[Պատկեր:NeoBabylonianEmpire ru.svg|thumb|right|500px|Ново-Вавилонское царство]]
[[Նեքո II]] փարավոնը մահացավ մ.թ.ա. 594թ-ին։ Գահ բարձրանալուց հետո, նրա որդին՝ [[Փսամետիքս II]] , անմիջապես սկսեց պատրաստվել մեծ պատերազմի Բաբելոնի դեմ։ Մ.թ.ա. 591թ-ին նա, որպես նավատորմի հրամանատար, մի խումբ մոգերով ժամանեց [[փյունիկիա]]կան քաղաք [[Բիբլոս]]՝ իբր հոգևոր նպատակներով։ Դա բացահայտ դիտավորություն էր Բաբելոնի դենդեմ, որտեղ իշխանությունը պատկանում էր Փյունիկիային: Փարավոնի ցուցադրեց Եգիպտոսի ռազմածովային ուժը Անդրգետքի բնակչությանը՝ դրանով իսկ հրահրելով ապստամբության:
 
Մ.թ.ա. 589 թ-ի աշնանը Եգիպտոսի հրահանգով դուրս եկան հրեաները: Նաբուգեդոնոսորը իր բանակի գլխավորությամբ հայտնվեց [[Հուդայի թագավորություն|Հուդայի թագավորության]] սահմանին: Անդրգետքի փոքրիկ պետությունները չհամարձակվեցին միանալ ապստամբությանը, այլ Նաբուգոդոնսորի պահանջին համաձայն տրամադրեցին օժանդակ օգնական ջոկատներ: Հրեաները մնացին միայնակ: Բաբելոնացիները թալանեցին նրա տարածքները և մ.թ.ա. 588թ-ի հունվարի 15-ին պաշարեցին [[Երուսաղեմ|Երուսաղեմը]]: