«Ինֆորմացիոն ՌՆԹ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:MRNA-interaction.png|thumb|300px|'''Ի-ՌՆԹ'''-ի ''կյանքի ցիկլը'' էուկարիոտ բջջում:]]
 
'''Ինֆորմացիոն ՌՆԹ''' (նաև՝ տեղեկաղտվական'''տեղեկատվական ՌՆԹ''', երբեմն՝ '''մատրիցային ՌՆԹ''', կրճատ՝ '''ի-ՌՆԹ'''), [[ՌՆԹ|ռիբոնուկլեինաթթուների]] (ՌՆԹ) խոշոր ընտանիք: Հիմնական ֆունկցիան գենետիկական ինֆորմացիայի հասցնումն է [[ԴՆԹ]]-ից [[ռիբոսոմ]], որտեղ նրանք «որոշում են» [[Սպիտակուց|սպիտակուցների]] [[Ամինաթթու|ամինաթթվային]] կազմը:
 
Ի ՌՆԹ-ի կարճատև կյանքը սկսվում է [[Տրանսկրիպցիա (կենսաբանություն)|տրանսկրիպցիայով]] և ավարտվում դեգրադացիայով: Իրենց գոյության ընթացքում ի-ՌՆԹ-ները ենթարկվում են մշակման, փոփոխությունների և տեղափոխությունների: Էուկարիոտ[[Էուկարիոտիկ բջիջ|Էուկարիոտիկ բջիջներում]] ի-ՌՆԹ-ն սովորաբար ենթարկվում է մեծածավալ մշակման (''պրոցեսինգ''), իսկ [[Պրոկարիոտներ|պրոկարիոտներից]] դեպքում այդպիսի երևույթ չի նկատվում:
 
Տրանսկրիպցիայի ընթացքում [[ՌՆԹ-պոլիմերազ|ՌՆԹ-պոլիմերազի]] կողմից սինթեզված ի-ՌՆԹ դեռևս վերջնական տեսքով չէ, այդ իսկ պատճառով կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ: Միայն ենթարկվելով մշակման, այն պատրաստ է դառնում սկսել սպիտակուցների սինթեզը. այս դեպքում այն արդեն կոչվում է հասուն ի-ՌՆԹ: Այդ մշակումներից են՝ [[Սպլայսինգ|սպլայսինգը]], [[Կեպ|կեպի]] ավելացումը, [[Պոլիադենիլացում|պոլիադենիլացումը]]:
 
Ինչպես և ԴՆԹ-ում, այստեղ ևս ժառանգական ինֆորմացիան արտահայտվում է [[Նուկլեոտիդ|նուկլեոտիդային]] հաջորդականությունների՝ [[Կոդոն|կոդոնների]] տեսքով: Յուրաքանչյուր կոդոն, բացի [[Ստոպ կոդոն|ստոպ կոդոններից]], կոդավորում է մեկորոշակի ամինաթթու: Ստոպ կոդոնները միայն ազդարարում են սպիտակուցի սինթեզի ավարտը: Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է նաև 2 այլ տեսակի ՌՆԹ-ներ՝ [[փոխադրող ՌՆԹ]], որը ռիբոսոմ է հասցնում համապատասխան ամինաթթու և [[ռիբոսոմային ՌՆԹ]], որը կազմում է [[Ռիբոսոմ|ռիբոսոմի]] գրեթե կեսը:
 
Սովորաբար ի-ՌՆԹ-ի երկարությունը տատանվում է մի քանի հարյուր կամ մի քանի հազար նուկլեոտիդների սահմանում: Ամենաերկար ի-ՌՆԹ-ները բացահայտված են ԴՆԹ պարունակող [[Վիրուսներ|վիրուսներում]]: Սակայն պետք է հիշել, որ նրանց դեպքում մեկ ի-ՌՆԹ-ն կոդավորում է այդ վիրուսների ողջ [[Գենոմ|գենոմը]]:
 
Տարբեր ի-ՌՆԹ-ներ ունեն տարբեր աստիճանի կայունություն (կյանքի տևողություն): Բակտերիաների բջիջներում ի-ՌՆԹ-ն կարող է գոյություն ունենալ մի քանի վայրկյանից մինչ մեկ ժամ, իսկ [[Կաթնասուններ|կաթնասունների]] դեպքում՝ մի քանի րոպեից մինչև մի քանի օր: Ինչքան մեծ է ի-ՌՆԹ-ի կայունությունը, այնքան շատ նրա կողմից կոդավորվող սպիտակուց կսինթեզվի: Ի-ՌՆԹ-ի կյանքի կարճատևությունը, պայմանավորված է [[Բջիջ|բջիջների]] ցանկությամբ արագորեն փոխել սպիտակուցների սինթեզի ծավալը կախված միջավայրի պայմաններից: Ի-ՌՆԹ-ի քայքայումը տեղի է ունենում [[Ռիբոնուկլեազներ|ռիբոնուկլեազների]] օգնությամբ:
 
Ի-ՌՆԹ-ների գոյության մասին առաջին միտք արտահայտել են Ժակ Մոնոն և Ֆրանսուա Յակոբը, իսկ փորձնականորեն նրանց գոյությունը հաստատվել է 1961 թվականին: