«Ինֆորմացիոն ՌՆԹ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «thumb|300px|'''Ի-ՌՆԹ'''-ի ''կյանքի ցիկլը'' էուկարիոտ բջջում: '''Ինֆորմացիոն ՌՆԹ''' (նաև՝...»:
 
No edit summary
Տող 5.
Ի ՌՆԹ-ի կարճատև կյանքը սկսվում է տրանսկրիպցիայով և ավարտվում դեգրադացիայով: Իրենց գոյության ընթացքում ի-ՌՆԹ-ները ենթարկվում են մշակման, փոփոխությունների և տեղափոխությունների: Էուկարիոտ բջիջներում ի-ՌՆԹ-ն սովորաբար ենթարկվում է մեծածավալ մշակման (պրոցեսինգ), իսկ պրոկարիոտներից դեպքում այդպիսի երևույթ չի նկատվում:
 
Տրանսկրիպցիայի ընթացքում ՌՆԹ-պոլիմերազյիպոլիմերազի կողմից սինթեզված ի-ՌՆԹ դեռևս վերջնական տեսքով չէ, այդ իսկ պատճառով կոչվում է նախաինֆորմացիոն ՌՆԹ: Միայն ենթարկվելով մշակման, այն պատրաստ է դառնում սկսել սպիտակուցների սինթեզը. այս դեպքում այն արդեն կոչվում է հասուն ի-ՌՆԹ: Այդ մշակումներից են՝ սպլայսինգը, կեպի ավելացումը, պոլիադենիլացումը:
 
Ինչպես և ԴՆԹ-ում, այստեղ ևս ժառանգական ինֆորմացիան արտահայտվում է նուկլեոտիդային հաջորդականությունների՝ կոդոնների տեսքով: Յուրաքանչյուր կոդոն, բացի ստոպ կոդոններից, կոդավորում է մեկորոշակի ամինաթթու: Ստոպ կոդոնները միայն ազդարարում են սպիտակուցի սինթեզի ավարտը: Սպիտակուցի սինթեզի համար անհրաժեշտ է նաև 2 այլ տեսակի ՌՆԹ-ներ՝ փոխադրող ՌՆԹ, որը ռիբոսոմ է հասցնում համապատասխան ամինաթթու և ռիբոսոմային ՌՆԹ, որը կազմում է ռիբոսոմի գրեթե կեսը:
 
Սովորաբար ի-ՌՆԹ-ի երկարությունը տատանվում է մի քանի հարյուր կամ մի քանի հազար նուկլեոտիդների սահմանում: Ամենաերկար ի-ՌՆԹ-ները բացահայտված են ԴՆԹ պարունակող վիրուսներում: Սակայն պետք է հիշել, որ նրանց դեպքում մեկ ի-ՌՆԹ-ն կոդավորում է այդ վիրուսների ողջ գենոմը:
 
Տարբեր ի-ՌՆԹ-ներ ունեն տարբեր աստիճանի կայունություն (կյանքի տևողություն): Բակտերիաների բջիջներում ի-ՌՆԹ-ն կարող է գոյություն ունենալ մի քանի վայրկյանից մինչ մեկ ժամ, իսկ կաթնասունների դեպքում՝ մի քանի րոպեից մինչև մի քանի օր: Ինչքան մեծ է ի-ՌՆԹ-ի կայունությունը, այնքան շատ նրա կողմից կոդավորվող սպիտակուց կսինթեզվի: Ի-ՌՆԹ-ի կյանքի կարճատևությունը, պայմանավորված է բջիջների ցանկությամբ արագորեն փոխել սպիտակուցների սինթեզի ծավալը կախված միջավայրի պայմաններից: Ի-ՌՆԹ-ի քայքայումը տեղի է ունենում ռիբոնուկլեազների օգնությամբ:
 
Ի-ՌՆԹ-ների գոյության մասին առաջին միտք արտահայտել են Ժակ Մոնոն և Ֆրանսուա Յակոբը, իսկ փորձնականորեն նրանց գոյությունը հաստատվել է 1961 թվականին: