«Լյուդովիկոս XII (Ֆրանսիայի թագավոր)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 19.
 
[[Կարլ VIII]]-ի մահից հետո, Լյուդովիկոսը առանց խոչընդոտների բարձրացավ գահին և իր բոլոր նախկին թշնամիներին վերաբերվեց մեծահոգաբար: Ցանկանալով ունենալ Ֆրանսիսյի հետևում Բրիտանիան, նա ամունացավ [[Կարլ VIII]]-ի այրու՝ [[Աննա Բրիտան|Աննա Բրիտանի]] հետ (իր առաջին կնոջից, ոչ գեղեցիկ Ժաննայից, նա բաժանվեց [[Ալեքսանդր VI]] պապի թույլտվությամբ):
 
Շատ քաղաքական որոշումներ Լյուդովիկոս XII ընդունում էր իրեն շրջապատող խորհրդատուների ազդեցության ներքո, հիմնականում [[Ամբուազ, ժորժ|Ժորժ Ամբուազի]]: Կառավարման սկզբում նա մեղմացրեց հարկերը, մտահագված էր դատավարության լավացմամբ: 1499թ.-ի մարտին մշակվեցին և հավաքվեցին դատական պրոցեսի համար անրաժեշտ օրենքները: Լյուդովիկոսը կարգավորեց գյուղացիների և հողատերերի հարաբերությունները: Դատակն ռեֆորմների, մեծահոգության, բարեստրտության համար նրան անվանեցին «Ժողովրդի հայր»:
 
== Առաջին հաջողությունները ==
 
Լյուդովիկոսի վարած արտաքին քաղաքականությունը բերեց մի շարք անհաջող պատերազմների: Լինելով [[Վալենտինա Վիսկոնտի (դքսուհի Օրլեանսկի)|Վալենտինա Վիսկոնտի]] թոռը, նա պահանջներ ներկայացրեց [[Միլանի դքսություն|Միլանի դքսությանը]]: [[Կարլ VIII]] օրինակին հետևելով, մտածում էր [[Նեապոլիտանական թագավորություն|Նեապոլիտանական թագավորությունը]] գրավելու մասին: Նրա կողմից էին պապը, ֆրանսիական պալատակները, [[Հենրի VII (Անգլիա)|Հենրի VII]] և [[Մաքսիմիլիան I (Սուր Հռոմեական կասրության կայսեր )|Մաքսիմիլիան I կայսրը]]: