«Տրանսկրիպցիա (կենսաբանություն)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «Պատկեր:MRNA.svg|thumb|399px|Ինֆորմացիոն ՌՆԹ-ի սինթեզի և պրոցեսինգի պարզեցված պատկեր: Ֆերմենտները պատկերվ...»:
 
No edit summary
Տող 1.
[[Պատկեր:MRNA.svg|thumb|399px|Ինֆորմացիոն ՌՆԹ-ի սինթեզի և պրոցեսինգի պարզեցված պատկեր: Ֆերմենտները պատկերված չեն:]]
 
'''Տրանսկրիպցիա''', [[Գենային էքսպրեսիա|գենային էքսպրեսիայի]] առաջին քայլն է, երբ [[ԴՆԹ]]-ի որոշակի հատված [[ՌՆԹ-պոլիմերազ|ՌՆԹ-պոլիմերազի]] միջոցով պատճենվում է որպես [[ՌՆԹ]] ([[ի-ՌՆԹ]]): Համարվում է մոլեկուլային կենսաբանության [[Կենտրոնական դոգմա (մոլեկուլային կենսաբանություն)|կենտրոնական դոգմայի]] երկրորդ փուլը:
 
ՌՆԹ-ն (ռիբոնուկլեինաթթու) և ԴՆԹ-ն (դեզօքսիռիբոնուկլեինաթթու) նուկլեինաթթուներ են, որոնք օգտագործում են [[Նուկլեոտիդ|նուկլեոտիդների]] [[Ազոտային հիմքեր|ազոտային հիմքերով]] պայմանավորված կոմպլեմենտրաությունը տեղեկատվության փոխանցման համար: Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ -պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա:
 
Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝
#մեկ կամ ավելի [[Սիգմա ֆակտոր|սիգմա ֆակտորներ]] միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ [[Պրոմոտոր|պրոմոտորին]]:
#ՌՆԹ պոլիմերազը ստեղծումձևավորում է ''տրանսկրիպցիոն պղպջակ'': Այս արվում է կոմպլեմենտար ԴՆԹ նուկլեոտիդների միջև [[Ջրածնային կապ|ջրածնային կապերի]] քանդման միջոցով:
#ՌՆԹ պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սնթեզել նոր ՌՆԹ շղթա:
#ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը:
#ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է:
#Եթե բջիջն ունի ձևավորված [[կորիզ]], ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման ([[պրոցեսինգ]]): Այս կարող է լինել [[պոլիադենիլացում]], [[կեպինգ]] և [[սփլայսինգ]]:
#ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի [[ցիտոպլազմա]]:
 
ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն: Եթե այդ գենը կոդավորում է [[սպիտակուց]], ապա ՌՆԹ-ն կլինի ի-ՌՆԹ (ինֆորմացիոն ՌՆԹ): Վերջինս հետագայում կծառայի կաղապար [[Տրանսլյացիա|սպիտակուցի սինթեզի համար]]: Սակայն գենը կարող է կոդավորել նաև [[չկոդավորող ՌՆԹ]] (ինչպես [[ՄիկրոՌՆԹ]]), [[ռիբոսոմային ՌՆԹ]] (ռ-ՌՆԹ), [[փոխադրող ՌՆԹ]] (փ-ՌՆԹ), կամ մեկ այլ ֆերմենտային հատկությամբ օժտված ՌՆԹ ([[ռիբոզիմ]])<ref name="Biology">Eldra P. Solomon, Linda R. Berg, Diana W. Martin. ''Biology, 8th Edition, International Student Edition''. Thomson Brooks/Cole. ISBN 978-0495317142 {{ref-en}}</ref>: Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները:
 
[[Վիրուսոլոգիա|Վիրուսաբանությունում]] այս եզրույթը կարող է օգտագործվել նաև բնութագրելու ի-ՌՆԹ-ի սինթեզը ՌՆԹ մոլեկուլից: Այդ գործընթացը կատալիզվում է վիրուսային [[ՌՆԹ-ռեպլիկազ|ՌՆԹ-ռեպլիկազի]] կողմից<ref>{{Cite journal|title = Tentative identification of RNA-dependent RNA polymerases of dsRNA viruses and their relationship to positive strand RNA viral polymerases|last = |first = |date = |journal = FEBS Letters|doi = 10.1016/0014-5793(89)80886-5|pmid = |volume=252 |pages=42–46}} {{ref-en}}</ref>:
 
== Ծանոթագրություններ ==