«Անգլո-ֆրանսիական համաձայնագիր»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Անգլո-Ֆրանսիական համաձայնագիր''' 1904 (ֆրանսերեն «Entente cordiale»--«սրտագին համաձայնություն»), կնքվել...»:
 
No edit summary
Տող 3.
== Բովանդակություն ==
Ֆրանս-ռուսական դաշինքի ([[1891 |1891]]—[[1893]]) և անգլո-ռուսական համաձայնագրի ([[1907]]) հետ միասին դարձավ հակագերմանական խմբավորման՝ [[Անտանտ]]ի հիմքը։ Բաղկացած էր մեկ կոնվենցիայից և երկու դեկլարացիայից, որոնք կարգավորում Էին Նյու Ֆաունդլենդի, [[Սիամ]]ի ([[Տաիլանդ]]), [[Արևմտյան Աֆրիկա|Արևմտյան Աֆրիկայի]], [[Մադագասկար]]ի և այլ տերիտորիաների վերաբերյալ եղած վեճերը։ [[Սիամ]]ը Սենամ [[գետ]]ով բաժանվում էր անգլիական և ֆրանսիական ազդեցության ոլորտների։ [[Եգիպտոս|Եգիպտոսին]] և [[Մարոկկո|Մարոկկոյին]] վերաբերող դեկլարացիան կազմված էր հրապարակման ենթակա և գաղտնի մասերից։ Կողմերը հրապարակվող մասում պարտավորվում էին այդ երկրների քաղաքական իրավիճակը չփոփոխելով հանդերձ՝ ճանաչել [[Անգլիա|Անգլիայի]] գերիշխանությունը [[Եգիպտոս|Եգիպտոսում]], իսկ [[Ֆրանսիա|Ֆրանսիայինը]]՝ [[Մարոկկո|Մարոկկոյում]]։ Գաղտնի մասում նախատեսվում էր ստատուս քվոյի փոփոխման հնարավորություն, այսինքն Եգիպտոսի և Մարոկկոյի լրիվ զավթումը։ Բնութագրելով այդ համաձայնագիրը՝ Վ. Ի. [[Լենին|Լենինը]] նշում էր. «...բաժանում են [[Աֆրիկա|Աֆրիկան]] (պատրաստվում են պատերազմի [[Գերմանիա|Գերմանիայի]] դեմ)»:
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Համաձայնագրեր]]