«Արևելյան Հայաստանը Ռուսական կայսրության կազմում»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 27.
Պետրոս I-ը, որ այդ ժամանակ զբաղված էր [[Հյուսիսային պատերազմ]]ով, հուսադրում է [[Իսրայել Օրի|Իսրայել Օրուն]], թե պատերազմի ավարտից հետո կզբաղվի այդ հարցերով։ Միաժամանակ Պարսկաստանում և [[Անդրկովկաս]]ում տիրող իրավիճակին ծանոթանալու նպատակով Պետրոս I-ը որոշեց դեսպանություն ուղարկել Պարսկաստան՝ Իսրայել Օրու ղեկավարությամբ, ում տրվեց ռուսական բանակի գնդապետի աստիճան<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/380/384 Իսրայել Օրին Ռուսաստանում]</ref>։ [[1708]] թվականին Օրին հասավ [[Շամախի]], [[1709]] թվականին՝ Պարսկաստանի մայրաքաղաք [[Սպահան]]ում և նույն թվականի կեսերին վերադարձավ Անդրկովկաս։ Ռուսաստան վերադառնալու ժամանակ Իսրայել Օրուն միացավ նաև [[Գանձասար]]ի կաթողիկոս [[Եսայի Հասան-Ջալալյան]]ը։ [[Աստրախան]]ում [[1711]] թվականին Իսրայել Օրին անակնկալ մահացավ, իսկ Եսայի Հասան-Ջալալյանը վերադարձավ [[Արցախ (նահանգ)|Արցախ]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/380/385 Պարսկական դեսպանությունը և Իսրայել Օրու բանակցությունները]</ref>։
 
[[Պատկեր:Peter der-Grosse 1838.jpg|մինի|ձախից|[[Պետրոս Մեծ]], Ռուսաստանի կայսր (1682-1725)]]
[[Աֆղաններ]]ը [[Միր Մահմուդ]]ի առաջնորդությամբ [[1722]] թվականին պաշարում և գրավում են երկրի մայրաքաղաք [[Սպահան]]ը։ Դեռևս [[Հյուսիսային պատերազմ]]ի ընթացքում [[Պետրոս I]]-ը, ով ուշադիր հետևում էր [[Պարսկաստան]]ում և [[Թուրքիա]]յում տեղի ունեցող իրադարձություններին, [[1715]] թվականին նոր դեսպանություն ուղարկեց Պարսկաստան՝ Արտեմի Վոլինսկու և [[Ռուսաստան]]ում [[Իսրայել Օրի|Իսրայել Օրու]] գործի շարունակող Մինաս վարդապետ Տիգրանյանի գլխավորությամբ։
 
Տող 39.
Հայաստանում ազատագրական շարժումն աշխուժացնելու համար Էմինը կապեր է հաստատում [[Սուրբ Կարապետ վանք (Խոզաթի գավառակ)|Մշո սուրբ Կարապետ]] վանքի վանահայր Հովնանի հետ։ [[1764]] թ. Հովսեփ Էմինը և Հերակլը խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին։ Նամակատարը [[Երևան]]ում խանի մարդկանց կողմից ձերբակալվում է։ Տեղեկանալով այդ մասին՝ [[Սիմեոն Երևանցի]] կաթողիկոսը հանդես է գալիս Էմինի և Հովնանի ծրագրերի դեմ (նա անիրագործելի էր համարում սեփական ուժերով [[Թուրքիա]]յի և [[Պարսկաստան]]ի դեմ հաղթանակի հասնելը)։ Նա նամակով կշտամբում է Հերակլ II-ին Էմինին ընդառաջելու համար։ Նման կշտամբանքով է դիմում նաև [[Արցախ (նահանգ)|Արցախ]]ի մելիքներին ու Գանձասարի կաթողիկոսին։ Հովսեփ Էմինը [[1770]] թվականին վերջնականապես վերադառնում է [[Հնդկաստան]]<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/402/405 Հովսեփ Էմինը Ռուսաստանում և Անդրկովկասում]</ref>։
 
[[Պատկեր:Shahamir Shahamiryan.jpg|մինի|ձախից|[[Շահամիր Շահամիրյան]]]]
Հայաստանի ազատագրության նախագիծ էր մշակել հնդկահայ մեծահարուստ [[Շահամիր Շահամիրյան]]ը։ Ըստ նրա՝ պետք է կատարվեր օտարի լծի դեմ համաժողովրդական ապստամբություն՝ Արցախի մելիքների ու Էջմիածնի հոգևորականների գլխավորույթամբ։ Հայ ժողովուրդը կարող էր օժանդակություն ստանալ [[Վրաստան]]ից և [[Ռուսաստան]]ից։ Ուստի [[Մադրաս]]ում տպագրված «Նոր տետրակ» և «Որոգայթ փառաց» գրքերը Շահամիր Շահամիրյանն ուղարկում է ոչ միայն Սիմեոն կաթողիկոսին, այլև Արցախի մելիքներին, Գանձասարի Հովհաննես կաթողիկոսին, [[Վրաստան]]ի [[Հերակլ II]] թագավորին։ Նա նամակային կապ էր հաստատել [[Ռուսաստան]]ի հայոց թեմի առաջնորդ [[Հովսեփ Արղության]]ի, [[Հովհաննես Լազարյան]]ի և շատ ուրիշների հետ<ref>[http://www.findarmenia.com/arm/history/22/409/412 Հայաստանի ազատագրության Հարավային (Շահամիր Շահամիրյանի) ծրագիրը]</ref>։
 
Տող 51.
[[18-րդ դար]]ի 80-ական թվականներին աշխուժացավ հայ պետականության վերականգնման համար ազատագրական ծրագրի մշակումը։ Դրան մեծապես խթանեց [[1783]] թվականին [[Ռուսաստան]]ի և [[Վրաստան]]ի միջև կնքված Գեորգիևյան դաշնագիրը։ Դրանով Ռուսաստանն իր հովանավորության տակ էր առնում և զորք տրամադրում Վրաստանին։ Այդ դաշնագիրը մեծ արձագանք գտավ հայկական շրջաններում։ Դրա հետ մեծ հույսեր էին կապում ինչպես [[Հովսեփ Արղության]]ը Ռուսաստանում, այնպես էլ [[Շահամիր Շահամիրյան]]ը [[Հնդկաստան]]ում։
 
[[Պատկեր:Ivan Lazarev by Lampi.jpg|մինի|ձախից|[[Հովհաննես Աղազարի Լազարյան]]]]
Հայ ազատագրական շարժման նշանավոր գործիչներ [[Հովսեփ Արղության]]ը և [[Հովհաննես Աղազարի Լազարյան|Հովհաննես Լազարյանը]] [[1780]]-ական թվականների սկզբին բանակցություններ էին վարում ռուսական պետական գործիչների հետ՝ արշավանք կազմակերպելու և Հայաստանը ազատագրելու համար։ Ազատագրությունը պետք է իրականացվեր հատուկ ծրագրով։ Դրա համար կազմվել էր երկու տարբերակ՝ հյուսիսային կամ ռուսահայերի, և հարավային կամ հնդկահայերի։