«Հովհաննես Մկրտիչ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 72.
 
== Քրիստոսը և Հովհաննես Մկրտիչը ==
[[Պատկեր:Gandzer77Hovnatan Hovnatanyan.jpg|մինի|«Հովհաննեսը մկրտում է Հիսուսին» [[Հ. Հովնաթանյան]]]]
Այն, որ Հովհաննես Մկրտիչը և Հիսուսը ազգականներ էին, նշում է նաև [[Ավետարան ըստ Ղուկասի|Ղուկաս Ավետարանիչը]] (1։ 36), սակայն, որքան էլ որ տարօրինակ է, նրանց երկխոսության կամ համատեղ գործի մեջ գրեթե չենք հանդիպում։ Առկա միակ երկխոսությունն էլ իր հերթին երկու կերպարներին ներկայացնում է փոքրիկ ընդդիմության մեջ. «Այն ժամանակ Հիսուս Գալիլիայից Հորդանան եկավ, Հովհաննեսի մոտ՝ նրանից մկրտվելու։ Իսկ Հովհաննեսն ընդդիմացավ նրան ու ասաց. «Ի՛նձ պետք է, որ քեզնից մկրտվեմ, և դու ի՞նձ մոտ ես գալիս»։ Հիսուս պատասխանեց և ասաց նրան. «Թու՛յլ տուր հիմա, որովհետև այսպես վայել է, որ մենք կատարենք Աստծու ամեն արդարություն» (Մատթ. 3։ 13-15)։ Սա հաճախ ընկալվել է որպես Մկրտչի գերակայություն Հիսուսի հանդեպ։ Առհասարակ այդ գաղափարն իր զարգացումն ապրեց 20-րդ դարում, երբ պատմական Հիսուսի կերպարի վերականգման աշխատանքում մեծ կարևորություն տրվեց Մկրտչի պատմական կերպարի վերականգմանը։ Դրանց արդյունքում ակնհայտ դարձավ, որ նրանց 2-ի գործունեությոն մեջ բավականին շատ արտաքին նմանություններ կան։ Նմանությունների օգտին էր խոսում նաև Մարկ. 6։ 14, 16 հատվածը, ուր [[Հերովդես Անտիպաս]]ը շփոթում է Հիսուսին Հովհաննեսի հետ։ Այս նմանությունները և Մկրտչի քարոզչության ժամանակագրական առաջնությունը Քրիստոսի քարոզչությունից, կարծիք ծնեցին, որ Հովհաննեսը՝ որպես արդեն իսկ հաստատված հեղինակություն, իր աշակերտների մեջ պետք է ունեցած լինի նաև Հիսուսին։ Հարցը ավելի է սրվում Մատթ. 11։ 2-6 հատվածում (հմմտ. Ղուկ. 7։ 18-23). «Հովհաննեսը, երբ բանտում լսեց Քրիստոսի գործերի մասին, ուղարկեց իր աշակերտներին և նրանց միջոցով ասաց նրան. «Դո՞ւ ես, որ գալու էիր, թե՞ ուրիշին սպասենք»։ Բազմաթիվ մեկնիչներ են անդրադարձել այս գայթակղիչ հատվածին, սակայն ամենատարածված մեկնաբանությունները սրանքն են.