«Մարգահովիտ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 72.
=== Հայրենական մեծ պատերազմ ===
1941-1945թթ. Հայրենական մեծ պատերազմին գյուղից մասնակցած 1297 մարդուց տուն չեն վերադարձել 284-ը։
Սովետական Միության հերոս Ավագ Անտինյանը այն եզակի զինվորներից է, ով կռվի ամենածանր պահին իսկ չի կորցրել հոգու արիությունը: Նա, լինելով թնդանոթի հաշվարկի հրամանատար, Լեհաստանի Յարոսլավ քաղաքի մատույցներում հակառակորդի հակագրոհի առաջին օրը ոչնչացրել է վեց տանկ ու ինքնագնաց հրանոթ: Հաջորդ օրն առավոտյան, երբ Անտինյանի զորամասի տեղամասում հակառակորդը նորից փորձում է պատռել պաշտպանությունը, Անտինյանը, սառնասրտորեն ընդունելով մարտը, կանգնեցնում է հակառակորդի առաջխաղացումն ու մինչև երեկո, երբ դադարում է մարտը, ոչնչացնում է ևս տասնութ տանկ ու ԻԳՀ: Թնդանոթի ողջ հաշվարկը ընկնում է հերոսի մահով, կենդանի է մնում միայն հրամանատար, սերժանտ Ա.Անտինյանը, ով վերջին արկով ոչնչացնելով 18-րդ թշնամական մեքենան, վիրավոր, ձեռքն է վերցնում ՊՊՇ-ն: Սա միայն հին, առասպելական աստվածներին արժանի սխրանք է, որով պետք է հպարտանա ողջ հայ ժողովուրդը, այսօր և ընդմիշտ: Թշնամին հզոր էր ու խելացի, համարձակ ու նրբանկատ կռվի դաշտում, բայց սերժանտ Անտինյանը իր մարտական հաշվարկով, իր զորամասով ու բանակով ավելի խելացի, քաջ, հզոր ու նախաձեռնող եղավ: Ու հաղթեց: Փա՜ռք մեր Հայրենիքի Լավագույն զավակ Ավագ Անտինյանին:
 
== Տեղանքը ==