«Լազեր»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 8961 բայտ ,  7 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
չ (→‎Լազերի աշխատանքի սկզբունքը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: ս: → ս։ oգտվելով ԱՎԲ)
No edit summary
{{միացնել|Լազերներ}}[[Պատկեր:Lasers.jpeg|մինի|300px|աջից|Կարմիր (635 nm), կանաչ (520 nm), և կապտա-երկնագույն (445 nm) լազերներ]]
=== Լազերի աշխատանքի սկզբունքը ===
'''Լազեր''' (անգլ․ հապավում «'''l'''ight '''a'''mplification by '''s'''timulated '''e'''mission of '''r'''adiation»֊ից՝ լույսի ուժեղացում հարկադրական ճառագայթման միջոցով), [[օպտիկա]]կան [[քվանտային գեներատոր]], [[մոնոքրոմատիկ լույս|մոնոքրոմատիկ]] [[կոհերենտություն|կոհերենտ]] [[լույս]]ի աղբյուր՝ լուսային ճառագայթի բարձր ուղղորդվածությամբ։
 
Հիմնարար ֆիզիկական երևույթը հարկադրական ճառագայթումն է, ինչը տեղի է ունենում [[ֆոտոն]]ի և գրգռված [[ատոմ]]ի փոխազդեցության արդյունքում։
Ֆոտոնի[[Ֆոտոն]]ի գրգռված ատոմի հետ փոխազդեցության արդյունքում ատոմը գալիս է նորմալ վիճակի, իսկ ավելցուկային [[էներգիա]]ն արձակվում է ֆոտոնի տեսքով։ Ընդ որում այդ ֆոտոնը ունենում է նույն էներգիան, ուղղվածությունը և [[բևեռականություն]]ը, ինչ որ առաջինը։ Այսպիսով պրոցեսի արդյունքում առաջացավ 2 նմանատիպ ֆոտոն։ Այդ ֆոտոներրի հետագա փոխազդեցությունների արդյունքում կատարվում է [[շղթայական ռեակցիա]] առաջանում են բազմապատիկ թվով նմանատիպ ֆոտոնների հոսք, որոնք բացարձակ ճշտությամբ շաժվում են նույն ուղղությամբ։ Դա բերում է խիտ նեղ ուղվածությամբ բարձր [[էներգիա]]յով լուսային ճառագայթի գոյացման։ Ճառագայթի գոյացման և պահպանման համար անհրաժեշտ է միջավայր, որում գրգռված վիճակի ատոմները կլինեն ավելի շատ, քան նորմալ վիճակի ատոմները, քանի որ ֆոտոնի փոխազդեցությունը չգրգռված ատոմի հետ կբերի ֆոտոնի վերացման։
 
Այդպիսի միջավայրը կոչվում է ինվերս ատոմների էնրգիայով բնակեցված։ Այսպիսով, բացի գրգռված ատոմից ֆոտոնի ստիպողաբար արձակումից տեղի է ունենում ինքնավերականգնող պրոցես՝ ֆոտոնի առաքում գրգռված վիճակից նորմալ վիճակի անցնելիս և ֆոտոնի կլանում նորմալ վիճակից գրգռված վիճակի անցնելիս։ Այդ երեք պրոցեսների և ատոմի 2 վիճակների մասին հիմարար տեսությունը տրվել է [[Ալբերտ Այնշտայն]]ի կողմից [[1916]] թվականին։
 
== Տեսակներ ==
Լազերների տեսակներն են`
*գազային լազերներ,
*կիսահաղորդչային լազերներ,
*այլ տիպի լազերներ։
 
== Տարածում ==
Լազերները կամ օպտիկական քվանտային գեներատորները լայն տարածում են գտել [[Գիտություն|գիտության]] և [[Բժշկություն|բժշկության]] մեջ, ինչպես նաև այլ բնագավառներում։ Արդյունաբերության մեջ լազերների օգտագործման տեղամասը տարեց տարի մեծանում է։ Հիմնականում կատարվում է նյութի մշակում` կտրում, [[զոդում]], կետային [[եռակցում]], մետաղներում և բյուրեղներում անցքերի շաղափում։ Լազերի գործելու սկզբունքը հիմնված է գրգռված վիճակից հիմնականին անցնելիս ատոմի ‎‎ֆոտոններ ճառագայթելու հատկության վրա։ Նորմալ պայմաններում գրգռված վիճակում ատոմների քանակը ավելի քիչ է, քան [[էներգիա]]յի հիմնական մակարդակում։ Լազերներում հատուկ ընդունման և աշխատող մահքջֆ (հեղուկ, գազ, բյուրեղ) արտամղման էներգիա հաղորդելու ճանապարհով հասնում են նրան, որ գրգռված վիճակում գտնվող [[ատոմ]]ների քանակը դառնում է անհամեմատ մեծ ի համեմատ էներգիայի (լույս, ԲՀ էլեկտրամագնիսական դաշտ և այլն) հիմնական մակարդա-կում գտնվողների։ Լազերային ճառագայթման հիմնական առանձնահատկությունն է նրա սուր ուղղորդվածությունը (ճառագայթման փնջի փոքր բացք), ինչը թույլ է տալիս համեմատաբար փոքր մակերեսում ստանալ էներգիայի խտության մեծ արժեքներ։ Ըստ գեներացիայի ճառագայթման բնութագրի լազերները բաժանվում են իմպուլսայինի (ճառագայթումը տևում է 0,25վրկ) և անընդհատ գործող լազերների (0,25վրկ և ավելի)։ Լազերները գեներացնում են 0,2-1000մկմ երկարությամբ ալիքի էլեկտրամագնիսական ճառագայթումը։ Ըստ կենսաբանական ազդեցության այս դիապազոնը բաժանվում է չորս տիրույթների.
* ուլտրամանուշակագույն (0,2-ից 0,4մկմ),
* տեսանելի (0,4-ից 0,75մկմ),
* մոտ ին‎ֆ‎րակարմիր (0,75-ից 1,4մկմ),
* հեռու ին‎ֆրակարմիր (1,4մկմ-ից մեծ)։
 
== Լազերային ճառագայթման ազդեցությունը ==
Լազերային ճառագայթման ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա ունի բարդ բնութագիր և պայմանավորված է ճառագայթվող գործվածքների վրա լազերային ճառագայթման անմիջական ազդեցությամբ։ Տարբերում են լազերային ճառագայթման ջերմային և ոչ ջերմային ազդեցություններ։ Դա կախված է հզորությունից (էներգիայի խտությունից), ճառագայթման ալիքի երկարությունից, իմպուլսի տևողությունից, [[իմպուլս]]ի կրկնման հաճախությունից, ներգործության ժամանակից, ճառագայթվող գործվածքների և օրգանների կենսաբանական, ‎ֆիզիկա-քիմիական հատկություններից։ Կենսաբանորեն ավելի ակտիվ է ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որը կենսաբանական միջավայրում առաջացնում է լուսաքիմիական ռեակցիաներ։ Անընդհատ գործող լազերների ճառագայթման ջերմային ազդեցությունը շատ ընդհանրություններ ունի սովորական տաքացման հետ` մաշկի վրա առաջանում է այրվածք։ Լազերային այրվածքի բնութագրական հատկությունն է վնասված տեղամասի կտրուկ սահմանափակումը։ Իմպուլսային ճառագայթման ներգործությունն ավելի բարդ է։ 10-3վրկ չափով իմպուլսի տևողության դեպքում ճառագայթվող գործվածքներում ճառագայթումը շատ արագ փոխակերպվում է ջերմության, ինչը բերում է վայրկենական [[Շոգեգոյացում|շոգեգոյացման]], որն առաջացնում է գործվածքների մեխանիկական վնասում։ Լազերային ճառագայթման ոչ ջերմային ազդեցությունը պայմանավորված է այն պրոցեսներով, որոնք առաջանում են գործվածքների կողմից էլեկտրամագնիսական էներգիան ընտրովի կլանելու արդյունքում, ինչպես նաեւ էլեկտրական եւ լուսաէլեկտրական է‎ֆեկտներով։
 
Լազերների հետ երկարատեւ աշխատող մարդիկ երբեմն բողոքում են ընդհանուր հոգնածությունից, գլխացավերից, քնի խանգարումից եւ այլն։ Լազերային ճառագայթման ազդեցության նկատմամբ առավել զգայուն են մարդու աչքերը։ Աչքի վնասվածքն առաջանում է լազերի ճառագայթի ինչպես ուղիղ ընկնելու, այնպես էլ անդրադարձման արդյունքում, նույնիսկ եթե անդրադարձող մակերևույթը հայելային չէ։ Վնասվածքի բնութագիրը կախված է ալիքի երկարությունից։ Ուլտրամանուշակագույն տիրույթում առաջանում է եղջերաթաղանթի սպիտակուցի վնասում եւ արցունքաբեր թաղանթի այրում։ Էներգիայի մեծ խտությունների դեպքում դա հանգեցնում է լրիվ անվերականգնելի կուրության։ Տեսանելի տիրույթում ճառագայթումը հիմնականում ազդում է [[ակնագունդ|ակնագնդ]]ի ներքին պատյանի լուսազգայուն վանդակների վրա, առաջացնելով ժամանակավոր կուրություն կամ այրվածք, որին հաջորդում է տվյալ տեսանելի միջավայրում տեսողության կորուստը։ Մոտ եւ հեռու ին‎ֆրակարմիր տեղամասերում էներգիայի մեծ խտության դեպքում էլ է հնարավոր անվերականգնելի կուրության առաջացում։ Աշխատողների վրա լազերային ճառագայթումից (ուղիղ, ցրված, անդրադարձված) բացի, կախված լազերի կառուցվածքից և շահագործման պայմաններից, կարող են ազդել նաև այլ վտանգավոր և վնասակար արտադրական գործոններ, որոնք կապված են լազերի աշխատանքի հետ։ Դրանցից են.
* Իմպուլսային «արտամղման» լամպերից լուսային ճառագայթումը,
* Արտամղման լամպից կամ կվարցե գազապարպման խողովակից ուլտրամանուշակագույն ճառագայթումը,
* Լազերի աշխատանքի հետևանքով առաջացող աղմուկները,
* Իոնացնող ճառագայթումը,
* Արտամղման լամպի կամ գազային պարպման էլեկտրական շղթայի աղբյուրում բարձր լարումը,
* Արտամղման գեներատորներից ԲՀ և ԳԲՀ դիապազոններում էլեկտրամագ նիսական դաշտերը,
* Սարքավորումներից և տաքացված մակերեւույթներից ջերմանջատումը և ին‎ֆրակարմիր ճառագայթումը,
* Լազերի կառուցվածքի համար օգտագործվող թունավոր նյութերը։
* Լազերների շահագործման ժամանակ սարքավորման սանիտարական նորմերն ու կանոնները, որը հաստատվել է 1981թ.-ին ԽՍՀՄ-ի առողջապահության նախարարության կողմից,
* Լազերային անվտանգություն։
 
{{ՀՍՀ}}
 
[[Կատեգորիա:Քվանտային օպտիկա]]
3198

edits