«Ուրուգվայի պատմություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «մինի|ձախից մինի|ձախից '''Պատմական ակնարկ''' Ուրուգվայ...»:
 
ավելացվեց Կատեգորիա:Պատմություն ՀոթՔաթ գործիքով
Տող 2.
[[Պատկեր:Coat of arms of Uruguay.svg|մինի|ձախից]]
'''Պատմական ակնարկ''' [[Ուրուգվայ]]ի տարածքում հնագույն ժամանակներից բնակվել են գուարանէ խմբի հնդկացի ցեղեր, որոնք գտնվել են [[նախնադար]]յան համայնական կարգի տարբեր փուլերում։ [[16-րդ դար]]ի 2-րդ կեսին իսպանացիները, որոնք դարի սկզբին (առաջին անգամ [[1515 թվական]]ին) թափանցել էին Ուրուգվայի տարածք, այստեղ հիմնել են մի շարք ամրոցներ։ [[1617 թվական]]ին ժամնակակից Ուրուգվայի տարածքը մտել է իսպանացի [[Լա Պլատա]] նահանգապետության մեջ՝ Արեվելյան ափ անունով, [[1776 թվական]]ին՝ Լա Պլատա փոխարքայության մեջ։ Իսպանացի գաղութների անկախության պատերազմի ( Իսպանականն գաղութների անկախության պատերազմ Ամերիկայում 1810-1826 թվականները)այդ ժամանկ գաղութային հարստահարման դեմ ոտի ելավ նաև Արեվելյան ափի բնակչությունը։ [[1811 թվական]]ի մայիսին ազատագրվեց բանակը Խ․ Խ․ Արտիգասի գլխավորությամբ Լաս Պիեդրասի մոտ հաղթեց իսպպանական զորքին։ 1814-թվականին Արեվելյան ափն ազատագրվեց։ [[1815 թվական]]ին ժողովուրդը ասամբլեան Արտիգասին հռչակեց Արլեվելյան նահանգի (այսպես սկսեց կոչվել Արեվելյան ափը) ժողովրդի առաջնորդ։ Արտիգասն սկսեց իրականացնել ագրարային ռեֆորմ, ըստ որի հակահեղափոխականների հողերը հանձնվում էին մանր անասնապահներին (գաուչոներին), [[հնդկացիներ]]ին և ազատ նեգրերին։ [[1816 թվական]]ին [[Բրազիլիա]]յից Արլեվելյան նահանգ են ներխուժել պորտուգալացի զորքերը և [[1817 թվական]]ին օկուպացրել այն։ [[1821 թվական]]ին Արեվելյան նահանգը օկուպացվել է եվ միացվել է Բրազիլիային։ [[1825 թվական]]ին ուրուգվայցի հայրենասերները Խ․Ա․ Լավալիեխայի ղեկավարությամբ [[Արգենտինա]]յից ներխուժել են Միսպլատինյան նահանգ, ապստամբություն բարձրացրել։ Ուրուգվայցիների և արգենտինացիների համատեղ պայքարի հետևանքով Արլեվելյան նահանգը անկախ է հռչակվել ([[1825 թվական]]ի [[օգոստոսի 25]]) Պորտուգալիայից և Բրազիլիայից ու միացվել Արգենտինային։ Սակայն ազատագրական պայքարը շարունակվել Է։ [[1828 թվական]]ի օգոստոսի 27-ին Արգենտինան և Բրազիլիան ճանաչել են Արեվելյան նահանգի անկախությունը և հրաժարվել նրա տարածքին հավակնելուց։ [[1830 թվական]]ի [[հուլիսի 18]]-ին Մոնտեվիդեոյում գումարված Ազգային կոնգրեսն ընդունել է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության առաջին սահմանադրությունը։ Բուրժուակալվածատիրական տարբեր խմբավորումների միջև իշխանության համար պայքարի ընթացքում, 1830 ական թվականներին ձևավորվել են բուրժուազիայի «[[Կոլորադո]]» և հողատերերի «Բլանկո» կուսակցությունները։ 1839-51 թվականին տեղի է ունեցել, այսպես կոչված, Մեծ պատերազմ, որն սկսվել է ուրուգվայ և արգենտինա զորքերի միջև ընդհարմամբ։ Պատերազմին, Ուրուգվայի կողմում միջամտել են Մեծ Բրիտանիան, [[Ֆրանսիա]]ն, Բրազիլիան (վերջինս միջամտել է Ուրուգվայի ներքին զործերին)։ [[1855 թվական]]ին Բրազիլական զորքերը դուրս են եկել Ուրուգվայից։ Պատերազմի հետևանքով երկիրն ավերվել Է։ Պրեզիդենտ Բեռնարդո Պ․ Բեոն (1860-64 թվականները) ստեղծել է ազգային միասնության կառավարություն, եկեղեցուն զըրկել արտոնություններից, սկզբնավորել [[երկաթուղի]]ների կառուցումը, վերացրել մաքսատուրքերը և ձեռնարկել ՈՒրուգվայի արտահանությանը նպաստող միջոցառումներ։ 1864-70-թվականին Ուրուգվայը ներքաշվել է Պարագվայի դեմ պատերազմի մեջ։ 19 դարի վերջին արագացել է կապիտալիզմի զարգացումը, ձևավորվել է բանվոր դասակարգը։ [[1875 թվական]]ին ստեղծվել է առաջին բանվորական կազմակերպությունը՝ Աշխատավորների միջազգային միավորումը ([[1885 թվական]]ից՝ Ուրուգվայի աշխատավորների ֆեդերացիա)։ [[1896 թվական]]ին հիմնվել է սոցիալիստ, կուսակցությունը (մինչև [[1904 թվական]]ը կոչվել է Բանվորների սոցիալիստական կենտրոն)։ 1903-թվականին պրեզիդենտ է դարձել «Կոլորադո» կուսակցության ղեկավար Բատլիեի Օրդոնիեսը, որն իրականացրել է մի շարք դեմոկրատ վերափոխումներ սահմանվել է 8-ժամյա բանվորության օր, համընդհանուր ընտրական իրավունք, օրենք կենսաթոշակների մասին, եկեղեցին անջատվել է պետությունից։ Բատլիեի օրոք ուժեղացել է [[ԱՄՆ]]-ի կապիտալի ազդեցությունը՝ դուրս մղելով անգլիական կապիտալը։ Առաջին համաշխարհային պատերազմի (1914-1918 թվականների) սկզբին Ուրուգվայի պահպանել է չեզոքության, իսկ [[1917 թվական]]ին խզել դիվանագիտական հարաբերությունները [[Գերմանիա]]յի հետ։ [[Ռուսաստան]]ում Հոկտեմբերյան հեղափոխության հաղթանակը մեծ ազդեցություն ունեցավ Ուրուգվայի հեղափոխմանը։
 
[[Կատեգորիա:Պատմություն]]