«Հեր (գավառ)»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 2.
 
==Աշխարհագրություն==
 
Հյուսիս-արևմուտքից սահմանակից էր [[Պարսկահայք]]ի [[Զարավանդ]], հարավից՝ [[Զարեհավան]], արևմուտքից՝ [[Վասպուրական]]ի [[Անձախի ձոր]] և [[Աղանդ ռոտ]], արևելքից՝ [[Մարանդ]], հարավ-արևելքից՝ [[Գաբիթյան]] գավառներին։ Կենտրոնը՝ [[Հեր]]։ Համապատասխանել է հետագայի [[Խոյ]] գավառին։
[[Պատկեր:Khoy city center in iran country.jpg|300px|մինի|ձախից|Խոյ քաղաքը]]
 
==Պատմություն==
Ենթադրվում է, որ Հերը շնորհվել է [[Խորխոռունիներ]]ի տոհմաճյուղ Մաղխազունիներին, [[Արշակունիներ]]ի ժամանակաշրջանում հարևան [[Զարավանդ]] գավառի հետ միավորվել է մեկ վարչամիավորի մեջ։ [[Մարզպանական Հայաստան]]ում Պարսից արքունի կալվածք Հերի նկատմամբ վերահաստատվել են Խորխոռունիների իրավունքները։ Միջին դարերում Հեր և Զարավանդ գավառները հիմնականում հիշատակվում են միասին՝ Ռոտկանց անունով։ 870-ական թթ. Հերը մտել է Վասպուրականի իշխանության, [[885]]-ից հետո՝ [[Աշոտ Ա]] Բագրատունու տիրույթների մեջ։ Այնուհետև Հերն ընկել է օտար նվաճողների տիրապետության տակ, սակայն պահպանվել է հոծ [[հայ]] բնակչությունը։ [[1403]]-ին Հերով (Խոյով) անցած իսպանացի ուղեգրող Կլավիխոյի վկայությամբ, Վերին [[Հայաստան]]ի սահմանին գտնվող Խոյի բնակիչների մեծ մասը եղել են [[հայեր]]։ Սեֆյան [[Իրան]]ի կազմում Հերի տարածքում կազմավորվել է Խոյի խանությունը (համանուն կենտրոնով)։ 1827-ին ռուսական զորքն առժամանակ գրավել է [[Խոյ]]ի գավառի մեծ մասը։ 1828-29-ին գավառի հիմնական բնակիչների՝ [[հայեր]]ի մեծ մասը գաղթել է Արարատյան դաշտ։ Խոյում և գավառի վեց հայաբնակ գյուղերում բնակվող հայերի զգալի մասը բնաջնջվել է [[1918]]-ի թուրքական հարձակման ժամանակ։ [[Առաջին համաշխարհային պատերազմ]]ից հետո [[Խոյ]]ում մնացած մոտ 500 տուն [[հայեր]]ը բնակվում էին քաղաքի պարիսպներից դուրս, Մահլա արվարձանում։