«Լուի Արև արքա»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 1.
{{ Տեղեկաքարտ Միապետ}}
{{վիքիֆիկացում}}[[Պատկեր:Louis XIV of France.jpg|մինի]]
 
'''Լյուդովիկոս XIV''' (Լյուդովիկոս XIV Մեծ, ֆրանսերեն՝ Louis XIV Le Roi Soleil, [[1638]]թ. [[սեպտեմբերի 5]], Սեն-Ժերմեն-լը-Լե - [[1715]]թ. [[սեպտեմբերի 1]], [[Վերսալ]]), [[Ֆրանսիա]]յի և [[Նավարրա]]յի թագավոր 1643թ. մայիսի 14-ից, հայտնի է նաև որպես «Արև-Արքա», պատկանում է Բուրբոնների հարստությանը։ Վերապրելով [[Ֆրոնդա]]ն՝ կառավարման տարիներին իր ձեռքերում է կենտրոնացրել բացարձակ իշխանությունը։ Իր իշխանության ուժեղացումը զուգակցել է առանցքային պետական պաշտոններում տաղանդավոր գործիչների հաջող նշանակումներով։ Լյուդովիկոսի կառավարման տարիները աչքի են ընկել Ֆրանսիայի միասնության, ռազմական հզորության, քաղաքական կշռի և մտավոր ու մշակութային զարգացման նշանակալից վերելքով։ Դրա հետ մեկտեղ, նրա կողմից վարվող պատերազմները և դրանց համար պահանջվող գումարների հայթայթման նպատակով բարձր հարկերը հյուծել են երկիրը, իսկ բողոքականության ազատ դավանելու իրավունք շնորհող 1598թ.[[Նանտ]]ի հրովարտակի չեղյալ հայտարարումը (1685թ) հանգեցրեց Ֆրանսիայից [[հուգենոտներ]]ի զանգվածային արտագաղթի։