«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 33.
Շտայների գլխավորությամբ ''Անտրոպոսոֆյան շարժումը'' անցնում է մի քանի ժամանակաշրջան: Առաջինը` փիլիսոփայական ժամանակաշրջանը: Շտայները փնտրում էր գիտության և հոգևոր կյանքի միջև սինթեզը: Այդ տարիների նրա փիլիսոփայական աշխատանքը անվանվեց ''«հոգևոր գիտություն»'': Նա իր աշխատություններում փորձում էր միավորել այդ 2-ը<ref name="McDermott">''McDermott R. A.'' Rudolf Steiner and Anthroposophy // Faivre and Needleman, Modern Esoteric Spirituality. — New York: Crossroad, 1992. — Chapter 10. — ISBN 0-8245-1444-0.</ref>:
 
== Կենսագրություն ==
== Կենսագրական տվյալներ ==
 
=== Մանկություն և ուսում ===
Շտայների ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հայրը երկաթուղային ծառայող էր, և նրա մասնագիտության բերումով ընտանիքը հաճախ էր փոխում բնակավայրը։ [[1863]] թվականին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարան։ Մերձալպյան գեղատեսիլ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ [[1868]] թվականին տեղափոխվում են Նոյդյորֆ։ [[1872]] թվականին Ռուդոլֆը սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]], [[Շիլլեր Ֆրիդրիխ|Շիլլեր]], [[Լեսսինգ Գ.|Լեսսինգ]]։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել [[Կանտ]]ի «Զուտ բանականության քննադատությունը»։
 
Տող 39 ⟶ 41՝
[[1879]] թվականին ավարտելով ռեալական դպրոցը, Շտայներն ընդունվում է [[Վիեննա|Վիեննայի]] տեխնիկական բարձրագույն դպրոց։ Ուսումնասիրել է [[մաթեմատիկա]], [[ֆիզիկա]], [[Անալիտիկ երկրաչափություն|անալիտիկ մեխանիկա]], [[կենդանաբանություն]], հանքաբանություն, [[քիմիա]], [[բուսաբանություն]], [[երկրաբանություն]], գրականության պատմություն, պետական իրավունք։ Հաճախել է գերմանական գրականության մասին [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]], մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսել է Ռոբերտ Ցիմմերմանի ու Ֆրանց Բրետանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսել է կարդալ Ֆիխթե, ծանոթացել Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվել է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։
 
=== Սկզբնական գործունեություն ===
[[1882]] թվականին Կարլ Յուլիուս Շրյոերի միջամտությամբ 21-ամյա Շտայներին առաջարկում են Յոզեֆ Քյուրշների հրատարակած «Գերմանական ազգային գրականության» մոնումենտալ շարքում խմբագրելու և լույս ընծայելու Գյոթեի բնագիտական աշխատությունները։ Շտայների համար սկսվում է Գյոթեի բնագիտության ինտենսիվ ուսումնասիրությունը, որը ծավալուն մեկնություններով ամփոփվում է շարքի հինգ հատորներում։ Հետագայում այս ֆունդամենտալ աշխատանքը զարգանում է և լույս տեսնում Գյոթեի իմացաբանությանը նվիրված առանձին գրքերով («Գյոթեի աշխարհայացքի իմացաբանական հիմնագծերը», [[1886]], «Գյոթեի աշխարհայացքը», [[1897]])։ Այս ուսումնասիրությունների շնորհիվ Գյոթեն դառնում է Շտայների կյանքի կարևորագույն տարրը։
 
Տող 45 ⟶ 48՝
[[1891]] թվականին Ռոստոկում պաշտպանում է դոկտորական թեզ՝ «Ճանաչողության տեսության հիմնահարցը, հատուկ ուշադրություն դարձնելով Ֆիխթեի "Գիտության ուսմունքին"» վերնագրով։ Այն լույս է տեսնում [[1892]] թվականին՝ «Ճշմարտություն և գիտություն. "Ազատության փիլիսոփայության" ներածություն» խորագրով։ Այսպիսով, [[1891]]-[[1893]] թվականներին վայմարյան փորձությունների շրջանում Շտայները ստեղծում է «Ազատության փիլիսոփայությունը», որը լույս է տեսնում [[1893]] թվականի նոյեմբերին՝ «Ժամանակակից մի աշխարհայեցողության հիմունքներ. Հոգեկան դիտարկման արդյունքներ ըստ բնագիտական մեթոդի» ենթավերնագրով։
 
=== Բուն ստեղծագործական և ուսումնասիրողական կյանք ===
[[1894]] թվականին Շտայները Վայմարում ծանոթանում է Նիցշեի քրոջ՝ Էլիզաբեթ Ֆյորսթեր-Նիցշեի հետ, և հնարավորություն է ստանում ծանոթանալ Նիցշեի արխիվին։ [[1895]] թվականին լույս է տեսնում «Ֆրիդրիխ Նիցշե. իր ժամանակի դեմ պայքարողը» գիրքը։ Նիցշեի ողբերգական կյանքի օրինակով Շտայները ցույց է տալիս ազատության և ինդիվիդուալիզմի ըմբռնման սաղմերը։