«Ռուդոլֆ Շտայներ»–ի խմբագրումների տարբերություն
Content deleted Content added
No edit summary |
|||
Տող 27.
}}
'''Ռուդոլֆ Շտայներ'''
== Կենսագրական տվյալներ ==
Շտայների ծնողները ծագումով Ավստրիայի գերմանացիներից էին։ Հայրը երկաթուղային ծառայող էր, և նրա մասնագիտության բերումով ընտանիքը հաճախ էր փոխում բնակավայրը։ [[1863]] թվականին Շտայներները տեղափոխվում են Փոթշախի երկաթգծային փոքրիկ կայարան։ Մերձալպյան գեղատեսիլ բնության մեջ նոր-նոր ներխուժող տեխնիկայի հարևանությամբ էլ անցնում են Ռուդոլֆ Շտայների մանկության առաջին տարիները։ [[1868]] թվականին տեղափոխվում են Նոյդյորֆ։ [[1872]] թվականին Ռուդոլֆը սկսում է հաճախել Վիներ-Նոյշտադթի ռեալական դպրոցը, որտեղ առնչվում է բնագիտական և տեխնիկական առարկաների հետ։ Զուգահեռաբար ծանոթանում է գերմանական դասական գրականությանը՝ [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթե]], [[Շիլլեր Ֆրիդրիխ|Շիլլեր]], [[Լեսսինգ Գ.|Լեսսինգ]]։ Տասնվեց տարեկան հասակում սկսում է ուսումնասիրել [[Կանտ]]ի «Զուտ բանականության քննադատությունը»։
[[Պատկեր:Rudolf Steiner Geburtshaus,Donji Kraljevec, Croatia.JPG|thumb|left|Տունը, որտեղ ծնվել է Շտայները, [[Խորվաթիա]]|260x260px]]
[[1879]] թվականին ավարտելով ռեալական դպրոցը, Շտայներն ընդունվում է [[Վիեննա|Վիեննայի]] տեխնիկական բարձրագույն դպրոց։ Ուսումնասիրել է [[մաթեմատիկա]], [[ֆիզիկա]], [[Անալիտիկ երկրաչափություն|անալիտիկ մեխանիկա]], [[կենդանաբանություն]], հանքաբանություն, [[քիմիա]], [[բուսաբանություն]], [[երկրաբանություն]], գրականության պատմություն, պետական իրավունք։ Հաճախել է գերմանական գրականության մասին [[Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթե|Գյոթեի]], մեծ գիտակ Կարլ Յուլիուս Շրյոերի դասախոսություններին։ Զուգահեռաբար համալսարանում լսել է Ռոբերտ Ցիմմերմանի ու Ֆրանց Բրետանոյի փիլիսոփայական դասախոսությունները։ Սկսել է կարդալ Ֆիխթե, ծանոթացել Վիեննայի մշակութային հարուստ կյանքին։ Շփվել է բազմաթիվ նշանավոր անհատականությունների հետ։
Տող 49.
[[1902]] թվականին լույս է տեսնում «Քրիստոնեությունն իբրև միստիկական փաստ և հին աշխարհի միստերիաները» գիրքը, «Բարձրագույն ճանաչողության աստիճանները» գրքերը։ Դասախոսություններով հանդես է գալիս Գերմանիայի և Եվրոպայի տարբեր քաղաքներում։ [[1910]] թվականին լույս է տեսնում «Գաղտնագիտությունը»։
[[Պատկեր:First Goetheanum.jpg|thumb
[[1913]] թվականին Շտայներն իր աշակերտների հետ դուրս է գալիս Թեոսոֆական ընկերությունից և հիմնում է Անտրոպոսոֆական ընկերությունը։ Դոռնախում ([[Շվեյցարիա]]) դրվում են անտրոպոսոֆական հոգևոր կենտրոնի՝ «Գյոթեանումի» հիմքերը։ Առաջին համաշխարհային պատերազմի աշխարհակործան մթնորոլտում, երբ թշնամանքով միմյանց դեմ էին ելել եվրոպական տարբեր ազգություններ, վերջիններիս անհատ ներկայացուցիչները Շտայների նախագծով կառուցում են մի շինություն, որը պիտի խորհրդանշեր կատարյալ մարդու գաղափարը։
|