«Սամուել Անեցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ clean up, փոխարինվեց: եւ → և (9), → (4) oգտվելով ԱՎԲ
Տող 6.
== Աշխատություններ ==
 
Պահպանված միակ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց» ժամանակագրական բնույթի պատմական երկը գրել է [[Գրիգոր Դ Տղա]] կաթողիկոսի պատվերով, որը հայտնի է նաև որպես «Ժամանակագրություն» և միջնադարում ձեռնարկի արժեք է ունեցել։ Երկը ներկայացնում է աշխարհի արարչագործությունից մինչև 12-րդ դարի 60-ական թվականների պատմության համառոտ ժամանակագրական շարադրանքը։ Շարադրանքը սկսվում է Ադամից և հասցվում մինչև [[1180]] թվականը։ Այլ հեղինակներ Սամուել Անեցու ժամանակագրությունը շարունակելով՝ հասցրել են մինչև [[1665]] թվականըը։ Սամուել Անեցին միջնադարյան այն բացառիկ պատմիչներից է, որ շարադրանքին զուգահեռ տալիս է ցանկեր ժամանակագրական տարբեր համակարգերի թվագրություններով, նշում է օգտագործած աղբյուրները, փորձում ճշտել պատմական իրադարձությունների, դինաստիաների, տիրակալների, կաթողիկոսների ժամանակագրությունը։ Օգտագործելով [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարացու]], [[Ագաթանգեղոս]]ի, [[Մովսես Խորենացի|Մովսես Խորենացու]], [[Եղիշե]]ի, [[Ղազար Փարպեցի|Ղազար Փարպեցու]], [[Փավստոս Բուզանդ]]ի, [[Սեբեոս]]ի, [[Շապուհ Բագրատունի|Շապուհ Բագրատունու]], [[Հովհաննես Դրասխանակերտցի|Հովհաննես Դրասխանակերտցու]], [[Ստեփանոս Տարոնեցի Ասողիկ|Ստեփանոս Տարոնեցու]], [[Հովհաննես Սարկավագ]]ի և այլոց գործերը՝ Սամուել Անեցին հաճախ հակադրվում է նրանց՝ իրադարձությունները նևրկայացնելովներկայացնելով սեփական պատկերացմամբ, որը մեծացնում է երկի պատմական արժեքը։ [[13-րդ դար]]ի իրադարձությունները, որոնք Սամուել Անեցին շարադրել է որպես ականատես, կարևոր սկզբնաղբյուր են այդ ժամանակաշրջանի [[Հայաստան]]ի և [[Կիլիկյան Հայաստան]]ի պատմության ուսումնասիրման համար։ Արժեքավոր նյութեր կան նաև հարևան երկրների ու ժողովուրդների մասին։ «Հաւաքմունք ի գրոց պատմագրաց»-ի համեմատական բնագիրը՝ առաջաբանով և ծանոթագրություններով, հրատարակել է Ա․ Տեր- Միքայելյանը, [[1893]] թվականին<ref>[http://www.digilib.am/digilib/?menu=5&wrk=267&captn=6561&wrpg=0&aupg=0 Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս]</ref> և 2011 թ.<ref>Սամուէլ Անեցի, Հաւաքմունք ի գրոց պատմագրաց յաղագս գիւտի ժամանակաց անցելոց մինչեւ ի ներկայս ծայրաքաղ արարեալ, Երեւան, 2011։</ref>։ Սամուել Անեցու երկը թարգմանվել է լատիներեն և [[1818]] թվականին հրատարակվել [[Եվսեբիոս Կեսարացի|Եվսեբիոս Կեսարաց]]ու «Քրոնիկոնի» հետ։ Տարբեր ժողովածուներում ֆրանսերեն հատվածներ են հրատարակվել Մ․ Բրոսսեի և է․ Դյուլորիեի թարգմանությամբ։
 
== Գրականություն ==