«Հերման Հեսսե»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրություն և բացատներ, փոխարինվեց: մ,ո → մ, ո (25) oգտվելով ԱՎԲ
Տող 39.
[[1904]] թվականի աշնանը Հեսսեն կնոջ հետ տեղափոխվում է Հայենհոֆեն։ Երեք տարի անց գրողը այստեղ հողակտոր է գնում, նոր տուն կառուցում և այգի տնկում։ 1905 թվականին ծնվում է նրանց որդին՝ Բրունոն (1905-1999), մի քանի տարվա ընթացքում ևս երկու երեխա են ունենում՝ Հայներ (1909-2003) և Մարտին (1911-1968)։<ref name="Freedman 1978"/>
 
[[1906]] թվականին տպագրվում է Հեսսեի երերորդ վեպր՝վեպը՝ «[[Անիվների տակ]]»։ 1907 թվականին Հեսսեն իր ընկեր Լյուդվիգ Թոմի և Ալբերտ Լանգենի հետ հիմնում են «Մարտ» թերթը, որը շոշափում էր արվեստի խնդիրները։ 1909 թվականին հրատարակվում է «[[Հերտրուդա]]» վեպը։
 
[[1911]] թվականի աշնանը Հեսսեն ճանապարհորդության է մեկնում Հնդկաստան, մի վայր, որտեղ երկար տարիներ ապրել էին իր պապն ու տատը, որտեղ հայրն էր աշխատել, և մայրն էր ծնվել։ Գրողը լինում է նաև [[Շրի Լանկա]]յում, [[Ինդոնեզիա]]յում և [[Սինգապուր]]ում։ [[1912]] թվականին Հեսսեն կնոջ և երեխաների հետ տեղափոխվում է Բեռն։ Այստեղ գրում է «Ռոսհալդեն», որում ինքնակենսագրականը շատ է, և որում արտացոլված է իր ընտանեկան ճգնաժամային վիճակը։