«Չարլզ Դարվին»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ կետադրական
Տող 12.
 
[[Պատկեր:Robert Darwin.jpg|մինի|Չարլզի հայրը-Ռոբերտ Դարվին]]
Այդ երկու ընտանիքները հիմնականում ընդունել են ունիտորականությունը, բայց Ուեջվուդները եղել են Անգլիական եկեղեցու ադեպտներ։ Ռոբերտ Դարվինը, լինելով բավականին ազատ հայացքների տեր, համաձայնել էր, որ փոքրիկ Չարլզը հաղորդություն ստանա Անգլիական եկեղեցում, բայց միևնույն ժամանակ Չարլզն ու իր եղբայրները մոր հետ միասին այցելում էին Ունիտորական եկեղեցի։ 1817թ. ցերեկային դպրոց ընդունվելով, ութամյա Դարվինն արդեն հաղորդակցվում էր բնական պատմությանը և կոլեկցիաներ հավաքելուն։ Նույն տարում, հուլիս ամսին մահանում է նրա մայրը։ 1818թ. սեպտեմբերից մեծ եղբոր Էրազմի (անգլ. Erasmus Alvey Darwin) հետ հաճախում է Շրուսբերիի մոտակա Անգլիական դպրոց (անգլ. Shrewsbury School), որպես պանսիոներ։ Մինչ եղբոր Էրազմի հետ Էդինբուրգի համալսարան ուղևորվելը նա 1825 թ. ամռանը նա հանդես է գալիս որպես ասիստենտ-աշակերտ և օգնում է հորը իր բժշկական պրակտիկայում՝ օգնություն ցուցաբերելով Շրոփշիրի չքավորներին։
 
=== Կյանքի Էդինբուրգյան ժամանակահատվածը 1825—1827 ===