«Ջեքի Չան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 71.
1998 թ.-ին Չանը թողարկեց իր վերջին ֆիլմը «Golden Harvest»-ում՝ «[[Ո՞վ եմ ես]]» անվանումով։ «Golden Harvest» կինոընկերությունը լքելուց հետո Ջեքի Չանը Շու Քիի հետ նկարահանում է «[[Հիանալին (ֆիլմ, 1999)|Հիանալին]]» ռոմանտիկ կատակերգությունը, որի սյուժեն կենտրոնացված էր միջնաձնյա հարաբերությունների վրա։ Ընդ որում ֆիլմը պարունակում էր մարտարվեստի որոշ տեսարաններ։ <ref>{{cite web |people=Ջեքի Չան |title=Gorgeous, commentary track |medium=DVD |publisher=Uca Catalogue |date=1999}}</ref> 2000 թ.-ին Չանը մասնակցեց «Հնարքների վարպետ Ջեքի Չանը» [[PlayStation]] խաղի ստեղծմանը, որտեղ հերոսը խոսում է իր ձայնով և կատարում է Ջեքիի շարժումները։ <ref>{{cite web |last=Գերսթման |first=Ջեֆ |title=Ջեքի Չանի հնարքների ակնարկ |publisher=Gamespot |date=14 Հունվար 2007 |url=http://uk.gamespot.com/jackie-chan-stuntmaster/reviews/jackie-chans-stuntmaster-review-2547937/ |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> 2000 թ.-ին Ջեքի Չանը շարունակեց իր հաջողությունները Հոլիվուդում։ Նա [[Օուեն Ուիլսոն]]ի հետ մասնակցեց «[[Շանհայան կեսօր]]» էքշն կատակերգությունում, որն այնուհետև ունեցավ իր շարունակությունը՝ ի դեմս «[[Շանհայան ասպետները]]» (2003) ֆիլմի։ Ապա 2001 թ.-ին Քրիս Թաքերի հետ նկարահանվեց «[[Պիկ ժամ 2]]» ֆիլմում, որն ավելի մեծ հաջողություն ունեցավ, քան նախորդը։ Համաշխարհային կինովարձույթում ֆիլմը վաստակեց 347 միլիոն դոլար։ Հատուկ էֆեկտների հետ նա առաջին անգամ փորձեր կատարեց «[[Սմոքինգ (ֆիլմ)|Սմոքինգ]]» (2002) և «[[Մեդալիոն]]» (2003) ֆիլմերում, որոնք այնքան էլ հաջողություն չունեցան քննադատական կամ եկամտային առումներով։ 2004 թ.-ին նա Սթիվ Լոգանի հետ նկարահանեց «[[Աշխարհի շուրջը 80 օրում (ֆիլմ, 2004)|Աշխարհի շուրջը 80 օրում]]» ֆիլմը, որը [[Ժյուլ Վեռն]]ի համանուն վեպի փոխակերպված սցենարով տարբերակն է։
 
Չնայած «[[Շանհայան կեսօր]]» և «[[Պիկ ժամ]]» ֆիլմերի հաջողություններին, Չանը հիասթափվեց Հոլիվուդից, քանի որ այնքան էլ չէր վերահսկվում նկարահանման գործընթացը։ <ref name="Obio">{{cite web |last=Չան |first=Ջեքի |title=Ջեքի Չանի կենսագրությունը |work=Ջեքի Չանի պաշտնական կայք |url=http://jackiechan.com/about/about_bio.html |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Ի պատասխան «Golden Harvest»-ից դուրս գալու Ջեքի Չանը հիմնեց իր սեփական [[JCE Movies Limited]] (Jackie Chan Emperor Movies Limited) կինոստուդիան։ <ref name="Jcm"/> Այս կինոստուդիայում է նկարահանվել «[[Նոր ոստիկանական պատմություն]]», «[[Առասպել (ֆիլմ, 2005)|Առասպել]]» և «[[Ռոբ Բի Հուդ]]» ֆիլմերը, որոնք մեծ հաջողություն ունեցան կինովարձույթում։ <ref>{{cite web |title=«[[Նոր ոստիկանական պատմություն]]» ֆիլմի ակնարկ |publisher=LoveHKFilm |url=http://www.lovehkfilm.com/reviews_2/new_police_story.htm |accessdate=29 Փետրվար 2012}}</ref><ref>{{cite web |title=«[[Առասպել (ֆիլմ, 2005)|Առասպել]]» ֆիլմի ակնարկ |publisher=Karazen |url=http://www.karazen.com/reviews/movies/themyth.php |archiveurl=http://web.archive.org/web/20051028034336/http://www.karazen.com/reviews/movies/themyth.php |archivedate=28 Հոկտեմբեր 2005 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref><ref>{{cite web |title=«[[Ռոբ Բի Հուդ]]» ֆիլմի ակնարկ |publisher=HkFlix |url=http://www.hkcuk.co.uk/reviews/rob_b_hood.htm |archiveurl=http://web.archive.org/web/20071011073526/http://hkcuk.co.uk/reviews/rob_b_hood.htm |archivedate=11 October 2007 |accessdate=29 February 2012}}</ref>
 
Այնուհետև 2007 թ.-ի օգոստոսին Ջեքին նկարահանվեց «[[Պիկ ժամ 3]]» ֆիլմում, որը կինովարձույթում վաստակեց 255 միլիոն դոլար<ref>{{cite web |title=«[[Պիկ ժամ 3]]» ֆիլմի շահույթի տվյալներ |publisher=Box Office Mojo |year=2006 |url=http://www.boxofficemojo.com/movies/?id=rushhour3.htm |archiveurl=http://web.archive.org/web/20041029232439/http://www.boxofficemojo.com/movies/?id=rushhour3.htm |archivedate=29 Հոկտեմբեր 2004 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref>, բայց Հոնկ Կոնգի կինովարձույթում հավաքած գումարը շատ հիասթափեցնող էր։ <ref>{{Cite news |title=Ջեքի Չանի «[[Պիկ ժամ 3]]» ֆիլմը պայքարում է Հոնկոնգում |agency=Associated Press |work=International Herald Tribune |date=21 Օգոստոս 2007 |url=http://www.iht.com/articles/ap/2007/08/21/arts/AS-A-E-MOV-Jackie-Chan-Hometown-Box-Office.php |archiveurl=http://web.archive.org/web/20071023073515/http://www.iht.com/articles/ap/2007/08/21/arts/AS-A-E-MOV-Jackie-Chan-Hometown-Box-Office.php |archivedate=23 Հոկտեմբեր 2004 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref>
 
=== Նոր փորձերը և ոճի փոփոխումը. 2008–ից այժմ ===
2008 թ.-ին լույս տեսած «[[Արգելված թագավորություն]]» ֆիլմում Ջեքի Չանն առաջին անգամ համագործակցեց չինացի դերասան [[Ջեթ Լի]]ի հետ։ Ֆիլմում առատորեն օգտագործվել էին հատուկ էֆեկտներն և հնարքներից շատերն իրականացվել էին պարանների օգնությամբ։ <ref>{{cite web |title=[[Արգելված թագավորություն]] |publisher=IMDb |url=http://www.imdb.com/title/tt0865556/combined |accessdate=29 Փետրվար 2012}}</ref><ref>{{cite web |author=LClem |title=Ջեքի Չանը և Ջեթ լին պետք է կռվեն «Արգելված թագավորությունում»" |publisher=CountingDown |date=16 Մայիս 2007 |url=http://www.countingdown.com/movies/3958331 |archiveurl=http://web.archive.org/web/20071011203019/http://countingdown.com/movies/3958331 |archivedate=11 Հոկտեմբեր 2007 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Այդ նույն թվականին Ջեքի Չանը հնչյունավորել է Կապիկ Վարպետին «[[DreamWorks Animation SKG|DreamWorks Animation]]»-ի «[[Քունգ ֆու Պանդա]]» մուլտֆիլմում։ Մուլտֆիլմի հնչյունավորման վրա աշխատել են նաև [[Ջեք Բլեք]]ը, [[Դասթին Հոֆման]]ը և [[Անջելինա Ջոլի]]ն։ <ref>{{Cite news |title='Պանդան' պատրաստ է մարտի |url=http://www.variety.com/article/VR1117932633?refCatId=1050 |publisher=Variety |first1=Nicole |last1=LaPorte |first2=Chris |last2=Gardner |date=8 Նոյեմբեր 2005 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Ի հավելումն դրա նա օգնեց Էնթոնի Սզեթոյին «Ուշու» ֆիլմի սցենարի վրա աշխատելու հարցում, որը լույս տեսավ 2008 թ.-ի մայիսի 1-ին։ Ֆիլմում խաղում էին [[Սամո Հունգ]]ն ու Վան Վինջին՝ մարմնավորելով հոր և որդու կերպար։ <ref>{{Cite news |title=Ուշուն թևեր է ստանում |url=http://www.variety.com/article/VR1117975304?refCatId=13 |publisher=Variety |first=Patrick |last=Frater |date=2 Նոյեմբեր 2007 |accessdate=29 Փետրվար 2012}}
</ref>
 
2007 թ.-ին Չանը նկարահանվել է «[[Սինդզյուկույի միջադեպ]]» ֆիլմում, որն իրենից ներկայացնում էր դրամատիկական դեր՝ առանց որևիցե մարտարվեստի տարրի։ Ռեժիսոր [[Դերեկ Յի]]ն Չանին այդ ֆիլմում վերցրել էր [[Ճապոնիա]]յում բնակվող չինացի էմիգրանտի դեր մարմնավորելու համար։ <ref>{{cite web |title=[[Սինդզյուկույի միջադեպ]]իմիջադեպի նկարահանումները սկսում են նոյեմբերին |work=News Article |publisher=jc-news.net |date=9 Հուլիս 2007 |url=http://www.jc-news.net/news.php?id=817 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Ֆիլմը թողարկվել է [[2009]] թ.-ի ապրիլի 2-ին։ Ըստ Չանի բլոգի նա պատրաստվել է նկարահանել ֆիլմեր «[[Սինդզյուկույի միջադեպ]]» ֆիլմից հետո, որով էլ նա զբաղվել է հաջորդ տարիների ընթացքում։ <ref>{{cite web |last=Chan |first=Jackie |title=Ճանապարհորդություն դեպի Սինգապուր |work=Blog |publisher=Official Jackie Chan Website |date=29 Ապրիլ 2007 |url=http://www.jackiechan.com/message_view?cid=716 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Ինչպես սպասվում է, շուտով լույս կտեսնի Աստծո ասպազենք շարքի մասին պատմող երրորդ ֆիլմը՝ [[Աստծո ասպազենք 3. Չինական կենդանակերպի նշաններ]] անվանումով։ Չանը վերջացրել է ֆիլմի նկարահանումները և այն լույս կտեսնի 12.12.12-ին։ <ref>{{cite web |title=Ջեքի Չանը Կոնդոր գործողություն 3 |work=News Article |publisher=Latino Review Inc. |date=1 Օգոստոս 2007 |url=http://www.latinoreview.com/news.php?id=2552 |archiveurl=http://web.archive.org/web/20070927221854/http://www.latinoreview.com/news.php?id=2552 |archivedate=27 Սեպտեմբեր 2007 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Քանի որ Ջեքի Չանը պարապուրդի չէր ուզում մատնվել, նա հոկտեմբերի վերջին [[Նյու Մեքսիկո]]յում սկսում է նկարահանվել «[[Լրտեսը հարևանությամբ]]» ֆիլմում։ <ref>{{Cite news |url=http://www.usatoday.com/life/movies/2008-08-07-1622631588_x.htm |title=Ջեքի Չանը նկարահանվում է լրտեսի մասին պատմող հոլիվուդյան ֆիլմում |work=USA Today |date=7 Օգոստոս 2008 |first=Min |last=Lee |accessdate=29 Փետրվար 2012}}</ref> Այդ ֆիլմում Ջեքի Չանը մարմնավորում է գաղտնի լրտեսի դեր, որը նաև պետք է հոգ տանի ընկերուհու երեխաների մասին։
 
«[[Մեծ զինվորը]]» ֆիլմում Չանը նկարահանվել է [[Լիհոմ Վանգ]]ի հետ։ Ֆիլմը Չինաստանի [[Պատերազմող թագավորությունների ժամանակաշրջան]]ի մասին է։ Ջեքի Չանի հերոսը միակ կենդանի մնացածն է իր ողջ բանակից և նա պետք է իր հակառակորդին, որին մարմնավորել է [[Լիհոմ Վանգ]]ը, հասցնի իր երկրի մայրաքաղաք։
Տող 473.
 
== Հեռուստատեսային աշխատանքը ==
2000 թ.-ին լույս տեսավ «[[Ջեքի Չանի արկածները]]» անիմացիոն ֆիլմաշարը, որտեղ Ջեքի Չանը մարմնավորում էր ինքն իրեն։ Մուլտֆիլմը կազմված է 95 սերիաներից և բաժանված է 5 եթերաշրջանի։ Ֆիլմաշարը նկարահանվեց մինչև 2005 թ.-ը։ <ref>{{cite web |title=«[[Ջեքի Չանի արկածները]]» մուլտֆիլմի հնչյունավորողները |work=Cast list |publisher=VoiceChasers |url=http://voicechasers.com/database/showprod.php?prodid=233 |accessdate=29 Փետրվար 2012}}</ref>
 
2008 հուլիսին չինական BTV հեռուստաալիքով անցկացվեց ''«Վիշապի աշակերտը»'' ({{lang-zh|龍的傳人|s=龙的传人}}) ռեալիթի-շոուն։ Սերիայի պրոդյուսերը Ջեքի Չանն էր և այն միտված էր տաղանդավոր, մարտարվեստների գիտակ նոր աստղի որոնմանը՝ ով կկարողանա դառնալ Ջեքի Չանի աշակերտը և կնկարահանի նույն ոճի ֆիլմեր։ Մասնակիցներն ուսման են անցել Ջեքի Չանի կասկադյորական թիմի անդամներ Ալան Վույի և Հե Յանի մոտ։ Մասնակիցների միջև կայացել են մրցություններ տարբեր բնագավառներում՝ դերասանական արվեստ, դայվինգ և կասկադյորական որոշ հնարքներում՝ թռիչքներ բարձրությունից, կրակոցներ և ավտոմեքենաների հետ կապված հնարքներ։ Շոուի մշտական ժյուրիի անդամներից էին [[Հե Պինգ]]ը, [[Վու Յուե]]ն և [[Չեն Փեյփեյ]]ը, իսկ հյուրերի կազմում են եղել [[Ստենլի Տոնգ]]ը, [[Սամո Հունգ]]ը և [[Յուեն Բյաո]]ն։ Շոուի ավարտը մեկնարկվեց 2008 թ.-ի ապրիլի 5-ին, երբ մնացել էին ընդամենը 16 մասնակից և ավարտվեց 2008 թ.-ի հունիս 26-ին։ Շոուին ներկա գտնվող հայտնի անձանցից էին [[Ցույ Հարկ]]ը, [[Ջոն Վու]]ն, [[Նգ Սի Յուեն]]ը և [[Յու Ռոնգուանգ]]ը։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ջեքի_Չան» էջից