«Հանգստի պոտենցիալ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ →‎Հանգստի պոտենցիալի ձևավորման մեխանիզմը: վերջակետների ուղղում, փոխարինվեց: կ: → կ։ (6) oգտվելով ԱՎԲ
No edit summary
Տող 29.
Ֆիզիոլոգիական հանգստի պայմաններում գտնվող բջիջների թաղանթը հիմնականում թափանցելի է կալիումի իոնների նկատմամբ, որովհետև կալիումական [[իոնային անցուղիներ|անցուղիները]] բաց են, իսկ գրեթե բոլոր նատրիումական [[իոնային անցուղիներ|անցուղիները]]` փակ։ Քանի որ կալիումի իոնների քանակը շատ է ներբջջային տարածությունում, K+-ը ձգտում է քիմիական աստիճանականության ուղղությամբ ոչ յուրահատուկ (ոչ սելեկտիվ) իոնային անցուղիներով դուրս գալ արտաբջջային տարածություն։ Կալիումի հոսքը դեպի արտաբջջային տարածություն թաղանթի արտաքին մակերեսում առաջացնում է դրական լիցքերի ավելցուկ, որի հետևանքով վերոհիշյալ հատվածը լիցքավորվում է դրականորեն։ Խոշոր անիոնները, որոնք չեն կարող անցնել բջջաթաղանթով, կուտակվում են թաղանթի ներքին մակերեսի մոտ և առաջացնում բացասական լիցքավորում։
 
Բջջաթաղանթով անցնող կալիումի իոնների վրա ազդում են երկու փոխհակադարձ ուժեր. քիմիական [[աստիճանականություն]]ը (գրադիենտը), որի ազդեցությամբ այս իոնները ձգտում են դուրս գալ բջջից, և էլեկտրական ուժերը, որոնք ձգտում են K+-ի իոններին պահել բջջում։ Կալիումի իոնների դուրս գալըարտահոսքը շարունակվում է այնքան, մինչև քիմիական և էլեկտրական աստիճանականությունների ուժերը հավասարվում են։ Նման պայմաններում թաղանթի վրա ձևավորվող պոտենցիալն անվանում են կալիումի [[հավասարակշռության պոտենցիալ]]:
Ցանկացած իոնի հավասարակշռության պոտենցիալը կարելի է որոշել [[Ներնստի բանաձև]]ով.
 
:<math> E_{eq,K^+} = \frac{RT}{zF} \ln \frac{[K^+]_{o}}{[K^+]_{i}} , </math>
 
որտեղ Eeq,K-ը տվյալ իոնի հավասարակշռության պոտենցիալն է, R-ը` ունիվերսալ գազային հաստատունը (8,31 Դմ), T-ն` բացարձակ ջերմաստիճանը (273+37 0C), n-ն` իոնի արժեքականությունըվալենտականությունը, F-ը` Ֆարադեի թիվըհաստատունը (96500 կլ/գ-լիցքի էկվ.), Xo-ն և Xի-ն` իոնների քանակները համապատասխանաբար արտաքին և ներքին միջավայրերում։
 
[[Նյարդային բջիջ]]ների կալիումի [[հավասարակշռության պոտենցիալ]]ը կազմում է -75 մՎ, ինչը գրեթե համընկնում է այդ նույն բջիջների ՀՊ-ին (-70 մՎ)։ Դա հավաստում է, որ ՀՊ-ի ձևավորման գործում կալիումի իոններն առաջատար դեր են խաղում։