«Աշոկա Մեծ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
Տող 3.
 
[[Մ.թ.ա. 260|Մ.թ.ա. մոտ 260]]թ. Աշոկան կործանարար պատերազմ է մղում [[Կալինգա]] նահանգի (այժմ՝ [[Օդիշա]]) դեմ։ Նա նվաճում է Կալինգան, ինչն իր նախնիներից ոչ ոք (սկսած [[Չանդրագուպտա Մաուրյա]]յից) չէր արել։ Իր թագավորության գլխավոր կենտրոնը գտնվում էր Մագադհայում (այժմ՝ [[Բիհար]])։ Աշոկան Կալինգայի պատերազմի զանգվածային սպանություններին ականատես լինելուց հետո ընդունում է [[բուդդայականություն]]ը, որը նա մղել էր իր նվաճողական ձգտման պատճառով։ «Աշոկան անդրադարձավ Կալինգայի պատերազմին, որն ըստ որոշ տվյալների ունեցել է ավելի քան 100,000 զոհ և 150,000 աքսորյալ»։ Աշոկան աստիճանաբար ընդունեց բուդդայականությունը սկսած [[մ.թ.ա. 263]]թ. վերջերից։ Ավելի ուշ նա նվիրվում է Ասիայում բուդդայականության քարոզին և ստեղծում արձաններ, որոնք պատկերում էին Գաուտամա [[Բուդդա]]յի կյանքում տեղ գտած մի քանի նշանակալից դեպքեր։ Աշոկան բուդդայականությունը դիտարկում էր որպես մի ուսմունք, որը կարող էր մշակութային հիմք հանդիսանալ քաղաքական միասնության համար։ Աշոկան այժմ հիշվում է որպես մարդասեր կառավարիչ։ Կալինգայի հրովարտակում նա իր ժողովրդին դիմում է որպես իր «երեխաներ» և նշում, որ լինելով հայր նա իրենց լավն է ցանկանում։
 
== Կենսագրություն ==
=== Վաղ կյանք ===
Աշոկան ծնվել է [[Մաուրյաների պետություն|Մաուրյանների]] կայսեր [[Բինդուսարա]]յի և իր կնոջ՝ համեմատաբար ցածր դասի պատկանող [[Դհարման]]յի ընտանիքում: Նա [[Չանդրագուպտա Մաուրիա]]յի թոռն էր, Մաուրյան դինաստիայի հիմնադիրը: Ավադանայի արձանագրություններում նշվում է, որ նրա մայրը թագուհի [[Սուբհադրանգին]] էր : Ըստ [[Աշոկավադանա]]յի՝ Շամպա քաղաքի Բրահմինի դուստրն էր:<ref name="John1989"/> Կայսրուհի Սուբհանդրագին բրահմացի էր, Աջիվիկա աղանդից<ref>Basham, A. L. (1981),''History And Doctrines of the Ajivikas A Vanished Indian Religion'', New Delhi: Motilal Banarsidass</ref>, և նա հարմար թեկնածու էր կայսր Բինդուսարայի համար: Չնայած պալատական խռովությունները հեռու էին պահում նրան կայսրից, բայց երբ ամեն ինչ խաղաղվեց, նա որդի լույս աշխարհ բերեց: Նրա բացականչությունից էլ («Այժմ վշտացած չեմ») Աշոկան ստացել է իր անունը։ [[Դիվյավադանա]]ն պատմում է նմանատիպ պատմություն, բայց թագուհու անունը նշում է որպես Ջանապադակալյանի<ref>{{cite book | title = A text book of the history of Theravāda Buddhism | author = K. T. S. Sarao | edition = 2 | publisher = Department of Buddhist Studies, [[University of Delhi]] | year = 2007 | isbn = 978-81-86700-66-2 | page = 89}}</ref><ref name="Singh">{{cite book | title = A History of Ancient and Early Medieval India: From the Stone Age to the 12th century | author = Upinder Singh | publisher = Pearson Education | year = 2008 | isbn = 978-81-317-1677-9 }}</ref>:
 
Աշոկան մի քանի ավագ զարմիկ ուներ, բոլորն էլ իր խորթ եղբայրներն էին Բինդուսարայի մյուս կանանցից: Նրա կռվարար հատկանիշները ակնհայտ էին վաղ հասակից, և նա անցնում է թագավորական զինվորական ծառայության: Նա հայտնի էր որպես ահեղ որսորդ, և ըստ լեգենդի, նա առյուծ է սպանել փայտե ձողով: Իր սարսափազդու մարտիկի և անսիրտ գեներալի համբավի պատճառով նա ուղարկվում է Մաուրյան թագավորության Ավանտի նահանգ՝ տեղի անկարգությունները ճնշելու համար:<ref>Prachin bharoter itihas by Sunil Chatterjee</ref>
 
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
 
[[Պատկեր:Ashoka mauryan empire.GIF|մինի|Աշոկայի տերության սահմանները]]