«Ազոտային հավասարակշռություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Ազոտային հավասարակշռություն''', կենդանի օրգանիզմի վիճակ, երբ սննդանյութերի (սպիտակուցային միա...»:
(Տարբերություն չկա)

11:35, 18 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Ազոտային հավասարակշռություն, կենդանի օրգանիզմի վիճակ, երբ սննդանյութերի (սպիտակուցային միացություններ) հետ ընդունված և արտաթորության օրգաններով հեռացված ազոտի քանակը հավասար է։ Հասուն օրգանիզմը բնականոն պայմաններում գտնվում է ազոտային հավասարակշռության վիճակում։ Ազոտային հաշվեկշիռը դրական է, եթե ընդունված ազոտի քանակը գերակշռում է արտաթորվածին։ Այս վիճակը հատուկ է աճող օրգանիզմներին։ Իսկ երբ օրգանիզմից ավելի շատ ազոտ է հեռացվում, քան ընդունվում, ազոտային հաշվեկշիռը բացասական է։ Մարդուն անհրաժեշտ է օրական 13-16 գ ազոտ (80-100 գ սպիտակուց)։

Տես նաև