«Վարք Մաշտոցի»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
չNo edit summary
Տող 1.
{{unreferenced}}
{{wikify}}
Կորյունի («Վարք Մաշտոց)Մաշտոցի» երկը հայկական տառերով գրված առաջին ինքնուրույն պատմական երկն է: Կորյունը Մաշտոցի կրտսեր աշակերտներից է, նա իր ուսուցչի մահվանից հետո մտահղացել է գրել հայոց գրերի ծագման մասին եվ դրանց հորինողի վարքը (կենսագործությունը), հրաման ստանալով Հովսեփ կաթողիկոսից, որը Մաշտոցի ավագ աշակերտներից էր:
«Վարք Մաշտոցի» գիրքը Կորյունը գրել է (443-451) թթ., քանի որ նա իր երկում հիշում է Սահակ Պարթեվի եվ Մեսրոպ Մաշտոցի վախճանվելու մասին: Իր իսկ տվյալներից հայտնի է որ Մաշտոցը վախճանվել է 440 թ. Փետրվարի 17-ին: Կորյունը ոչինչ չի գրում 450-451 թթ. Վարդանանց պատերազմի մասին, եվ Վասակի մասին շատ դրական է արտահայտվում:
Կորյունը գրում է որ Մաշտոցի մահվանից երեք տարի հետո 443 թ. Վահան Ամատունին Մաշտոցի գերեզմանին վրա կառուցել է տվել մի տաճար: Նա նաև գրում է որ ինքը անձամբ մասնակցել է Մաշտոցի ու Սահակի գործերին իբրև արբանյակ (կրտսեր գործակից): Իր երկում նա գրում է որ մի քանի եղբայրների (հոգեվորականների) հետ մեկնել է Կ.Պոլիս որտեղ միացել է Եզնիկ Կողբացուն եվ զբաղվել թարգմանություններով: Մեզ հայտնի է որ Կորյունը մանկուց սովորել է Եզնիկ Կողբացու հետ: