«Տիլզիտի հաշտություն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չ 46.162.252.202 (քննարկում) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել Legobot մասնակցի վերջին տարբերակին։
Տող 1.
'''Տիլզիտի հաշտություն''', պայմագրեր [[Ֆրանսիա]]յի և [[Ռուսաստան]]ի, Ֆրանսիայի և [[Պրուսիա]]յի միջև. կնքվել են Տիլզիտում (այժմ` ք. Սովետսկ, [[Կալինինգրադի մարզ]]ում) [[հուլիսի 7]]-ին (հունիսի 25) և [[հուլիսի 9]]-ին, 1806-07-ին պատերազմում 4-րդ կոալիցիայի (Ռուսաստան, Պրուսիա) դեմ նապոլեոնյան Ֆրանսիայից տարած հաղթանակից հետո։
 
Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան կորցնում էր իր տարածքի և բնակչության գրեթե կեսը։ [[Էլբա]] գետի ձախափնյան հողերն անցնում էին նորաստեղծ [[Վեստֆալյան թագավորություն|Վեստֆալյան թագավորությանը]], Կոտբուսի շրջանը` Սաքսոնիային, Դանցինգը (Գդանսկ) հայտարարվում էր ազատ քաղաք։ Պրուսիայից անջատված լեհական Բելոստոկի ոչ մեծ շրջանը տրվում էր Ռուսաստանին, Պրուսիայից վերցված լեհական հողերից (Պոզնանի և Վարշավայի մարզերից) ստեղծվում էր Վարշավայի դքսությունը (անձնական ունիայով կապվում էր Սաքսոնիայի հետ)։ [[Ալեքսանդր I]]-ը ճանաչում էր [[Նապոլեոն Բոնապարտ]]ի կատարած փոփոխությունները [[Եվրոպա]]յում, խոստանում էր միջնորդ հանդես գալ Ֆրանսիայի և [[Մեծ Բրիտանիա]]յի միջև, պարտավորվում զինադադար կնքել [[Թուրքիա]]յի հետ և իր զորքերը դուրս բերել [[ՎալխավիաՎալախիա]]յից և [[Մոլդովա]]յից, ճանաչել Ֆրանսիայի գերիշխանությունը [[Հոնիական կղզիներ]]ում և [[Կատտարո]] ծովախորշում։ Նապոլեոնը համաձայնում էր վերականգնել Օլդենբուրգ, Մեկլենբուրգ-Շվերին, Սաքսեն-Կոբուրգ դքսությունները և դրամական օժանդակություն տալ որոշ գերմանական իշխանների։ Միաժամանակ ստորագրված գաղտնի դաշնագրով Ռուսաստանը և Ֆրանսիան պարտավորվում էին համատեղ պատերազմ մղել ցանկացած տերության դեմ։ Ռուսաստանի միջնորդությունից [[Անգլիա]]յի հրաժարվելու, ինչպես նաև նրա կողմից ծովերի ազատության սկզբունքը խախտելու և Ֆրանսիայից զավթած գաղութները չվերադարձնելու դեպքում Ռուսաստանը պարտավորվում էր խզել դիվանագիտական հարաբերությունները Անգլիայի հետ և փաստորեն միանալ Ցամաքային բլոկադային։ Ֆրանսիայի միջնորդությունից Թուրքիայի հրաժարվելու դեպքում Նապոլեոնը խոստանում էր պատերազմի մեջ մտնել Թուրքիայի դեմ և բաժանել նրա եվրոպական տիրույթները։ Միաժամանակ, Նապոլեոնն իր պատրաստակամությունն էր հայտնում աջակցել Ռուսաստանին` [[Շվեդիա]]յի դեմ պայքարում։
 
Ֆրանս-պրուսական պայմանագրով Պրուսիան տարածքային զիջումներից բացի, պարտավորվում էր կրճատել բանակը մինչև 40 հազար մարդ, վճարել 100 միլիոն [[ֆրանկ]] [[ռազմատուգանք]] և միանալ Ցամաքային բլոկադային։