«Աբրահամ Լինքոլն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Տող 95.
[[Պատկեր:Abraham Lincoln by George Peter Alexander Healy.jpg|մինի|250px|Աբրահամ Լինքոլնի դիմանկարը Սպիտակ Տանը]]
 
Մարտական գործողությունները սկսվեցին 1861 թվականի ապրիլի 12-ին՝ [[Չարլսթոն (Արևմտյան Վիրջինիա)|Չարլստոնի]] ծոցում գտնվող Սամթեր ամրոցի վրա հարձակումով, որը պատկանում էր “հարավցիներին”։ 34-ժամյա փոխհրաձգությունից հետո ամրոցը ստիպված եղավ հանձնվել։ Ի պատասխան Լինքոլնը հայտարարեց, որ հարավային նահանգներն ապստամբել են և հրամայեց արգելափակել կոնֆեդերացիայի մուտքը ծովի կողմից։ Այնուհետև կամավորներին կոչ արեց դեպի բանակ։ Ավելի ուշ մտցրեց զինապարտությունը։ Դեռ մինչև Լինքոլնի երդման արարողությունը դեպի հարավ էր առաքվել մեծ քանակով զենք և զինամթերք՝ դաշնային զինանոցներից ու պահեստներից։պահեստներից<ref>Это произошло до инаугурации Линкольна, во время президентства [[Бьюкенен, Джеймс|Джеймса Бьюкенена]]</ref>։ Այստեղ տեղակայվել էին առավել մարտունակ զորամասերը, որոնք համալրվեցին դաշնային բանակը լքած հարյուրավոր սպաներով։
 
Սկզբում քաղաքացիական պատերազմը Հյուսիսի համար անհաջող էր ընթանում։ “Հարավցիները” պատրաստվելով մարտական գործողություններին, շտապում էին ոչնչացնել Միության զորքերը, քանի դեռ Հյուսիսը չէր կենտրոնացրել գերազանցող ռազմական և տնտեսական ներուժը։ Լրջորեն քննադատելով ռազմական ձախողումը և տնտեսական դժվարությունները, Լինքոլնը, թեև մարտական փորձառություն չուներ, վճռական քայլեր կատարեց՝ մարտունակ բանակ ստեղծելու համար՝ ընդհուպ մինչև քաղաքացու ազատությունների սահմանափակում կամ Կոնգրեսի կողմից դեռևս չհաստատված ֆինանսական միջոցների ծախսում։ծախսում<ref>[[Сэндберг, Карл|Сэндберг К.]] Линкольн / [[Сэндберг, Карл|Карл Сэндберг]]; сокр. пер. с англ. Б. Грибанова и Л. Шеффера. — Москва : Молодая гвардия, 1961. — 700 с, стр.211.</ref>։ 1861 թվականի հուլիսի 21-ին տեղի ունեցած առաջին խոշոր ընդհարումը Վիրջինիայում՝ երկաթգծի Մանասաս կայարանի մոտ դաշնային զորքերի համար անհաջող ավարտվեց։ Նոյեմբերի 1-ին Լինքոլնը գլխավոր հրամանատար նշանակեց Ջորջ Մակքլելանին, ով խուսափում էր ակտիվ գործողություններից։ Հոկտեմբերի 21-ին նրա զորախմբերը կոտորվեցին Վաշինգտոնից ոչ հեռու։ 1861-ի նոյեմբերի 8-ին գրավվեց բրիտանական “Տրենտ” շոգեքարշը, որի տախտակամածին էին գտնվում “հարավցիների” պատվիրակները։ Դա հրահրեց այսպես կոչված “Տրենտի գործը” և հազիվ պատերազմ չծագեց Մեծ Բրիտանյայի դեմ։
 
1862-ի փետրվար–մարտ ամիսներին գեներալ Ուլիս Գրանտին հաջողվեց “հարավցիներին” դուրս շպրտել Թեննեսիից ու Կենտուկիից։ Ամռանն ազատագրվեց Միսուրի նահանգը և Գրանտի զինվորները մտան Միսիսիպիի և Ալաբամայի հյուսիսային շրջանները։ Դեսանտային մի օպերացիայի շնորհիվ 1862-ի ապրիլի 25-ին գրավվեց Նոր Օռլեանը։ Լինքոլնը Մակքլելանին հեռացրեց գլխավոր հրամանատարի պաշտոնից և նշանակեց բանակներից մեկի հրամանատար, որի հանձնարարությունների մեջ մտնում էր Ռիչմոնդի գրավումը։ Մակքլելանը փոխանակ հարձակվելու, նախընտրեց պաշտպանողական դիրք գրավել։ Օգոստոսի 29-30-ին “հյուսիսցիները” կոտորվեցին Բուլլ–Ռանի մոտ ունեցած ճակատամարտում, ինչից հետո Լինքոլնը զորակոչեց ևս 500 հազար մարդու։ Սեպտեմբերի 7-ին Անտիետամ գետի մոտ Մակքլելանի 70 հազարանոց բանակը հարձակվեց Հարավի 40 հազարանոց բանակի վրա՝ հաղթելով կոնֆեդերատներին։ [[Պոտոմակ]] գետի վարարումը կտրեց Հարավի զորահրամանատար Ռոբերտ Էդուարդ Լիի նահանջի ճանապարհը։ Բայց Մակքլելանը, հակառակ Լինքոլնի հրամանի, հրաժարվեց հարձակումից և բաց թողեց “հարավցիների” վերջնական ջախջախման հնարավորությունը։