«Արմեն Անանյան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Արմեն Անանյան''' Արտեմի (1896-1958 թվականներին), պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1919 թ...»:
(Տարբերություն չկա)

16:53, 16 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Արմեն Անանյան Արտեմի (1896-1958 թվականներին), պետական և կուսակցական գործիչ։ ՍՄԿԿ անդամ 1919 թվականից։

Ծնվել է Դիլիջանի գավառի Պողոսքիլիսա (հետագայում՝ Շամախյան) գյուղում (այժմ՝ Դիլիջան քաղաքի շրջագծում)։ 1914-1917 թվականներին եղել է զինվոր Կովկասյան ռազմաճակատում։ Զորացրվելուց հետո Թիֆլիսում մասնակցել է հեղափոխական շարժումներին։

Պաշտոնները

Եղել է Լոռի-Փամբակի գավառային ԲԳՏ նախագահ (1921 թվականին), կուսակցության Դարալագյազի (1922-1923 թվականներին) և [[Նոր Բայազետ]]ի (1924 թվականին) գավկոմների քարտուղար, Լենինականի գավգործկոմի նախագահ (1928-1929 թվականներին), ՀԿ(բ)Կ Լենինականի քաղկոմի քարտուղար (1930-1931 թվականներին), Հայաստանի Կենտ-գործկոմի և Անդրկենտգործկոմի նախագահ (1931-1933 թվականներին), ՀԿ(բ)Կ Երևանի քաղկոմի (1933-1934 թվականներին) և [[Նոր Բայազետ]]ի շրջանային կոմիտեի (1934-1937 թվականների) քարտուղար։ (1928-1937 թվականներին) եղել է ՀԿ(բ)Կ Կենտկոմի բյուրոյի անդամ։ Մահացել է դեկտեմբերի 18-ին, Երևանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։