«Պաֆնուտի Չեբիշև»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
վիքիֆիկացում
No edit summary
Տող 2.
| բնագիր անուն = Пафнутий Чебышёв
}}
'''Պաֆնուտի Լվովիչ Չեբիշև''' ({{lang-ru|Пафнутий Львович Чебышёв}}) ({{Հուլյան տոմար|մայիսի 4}}, [[մայիսի 16]], [[1821]], Օկատովո - [[նոյեմբերի 26]], [[1884]], Սանկտ Պետերբուրգ), ռուս մաթեմատիկոս և մեխանիկ, Սանկտ Պետերբուրգի մաթեմատիկական դպրոցի հիմնադիր, Գիտությունների ակադեմիայի (1859){{sfn|Боголюбов|1983|сէջ=517}} և 24 այլ երկրների ակադեմիկոս{{sfn|Глейзер|1982|сէջ=166—169}}։
 
Չեբիշևի հետազոտությունները վերաբերում են [[մաթեմատիկական անալիզ]]ին, [[հավանականությունների տեսության]]ը, թվերի տեսությանը, մեխանիզմների տեսությանը և մաթեմատիկայի ու հարակից գիտությունների այլ բնագավառների։ Մաթեմատիկական անալիզի բնագավառում Չեբիշևը հետազոտել է իռացիոնալ արտահայտությունների ինտեգրելիության հարցերը, ստացել է դիֆերենցիալ երկանդամի ինտեգրելիության պայմանները։ Կառուցել է [[օրթոգոնալ բազմանդամների ընդհանուր տեսություն]]ը, ստացել մոտավոր ինտեգրման բանաձևեր։ Չեբիշևը [[ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսություն|ֆունկցիաների կոնստրուկտիվ տեսության]] հիմնադիրն է․ կառուցել է հանրահաշվական և եռանկյունաչափական բազմանդամներով և ռացիոնալ ֆունկցիաներով հավասարաչափ լավագույն և [[քառակուսային մոտարկումների տեսություն]]ը։ Հավանականությունների տեսության մեջ Չեբիշևի հիմնական վաստակը պատահական մեծությունների համակարգված ուսումնասիրումն է, սահմանային թեորեմների ապացուցումը նոր եղանակով, մեծ թվերի օրենքի առավել ընդհանուր տեսքով ապացուցումը և այլն։ Թվերի տեսության մեջ Չեբիշևը էապես զարգացրել է պարզ թվերի բաշխման հարցի հետազոտումը։ Մեքենաների և մեխանիզմների տեսության մեջ Չեբիշևի աշխատանքները վերաբերում են հոդակապային մեխանիզմների սինթեզին։