«Համշեն»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
չNo edit summary
No edit summary
Տող 7.
[[tr:Hemşin, Rize]]
[[ru:Амшенцы]]
 
Պատմական տեղեկությունների համաձայն` 8-րդ դարում, չդիմանալով արաբական տիրապետության ճնշումներին, Մեծ Հայքի Այրարատ, Արագածոտն, Կոտայք եւ Վասպուրական նահանգների գավառներից շուրջ 12 000 հայ Շապուհ եւ Համամ Ամատունի իշխանների եւ մի քանի նախարարների գլխավորությամբ գաղթում եւ բնակություն են հաստատում Սեւ ծովի հարավարեւելյան մասում` Ֆորթունա գետի հովտում: Այստեղ Համամ Ամատունին, վերականգնելով ավերված Տամբուր քաղաքը, իր անունով կոչում է Համամաշեն այսինքն` Համամի շեն, որը հետագայում դառնում է Համշենի հայկական իշխանության կենտրոնը: Ավելի ուշ քաղաքը ստացավ Համշեն (հայերեն) կամ Հեմշին (թուրքերեն) անվանումը: Տարիների ընթացքում այս իշխանության տարածքն ընդլայնվեց` ընդգրկելով սեւծովյան մի շարք շրջաններ եւս` Հոպա, Բորչկա, Տրապիզոն, Օրդու եւ այլն: Բնակիչները հայտնի էին իբրեւ համշենցիներ, խոսում էին համշեներենով, որը հայոց լեզվի բարբառներից է:
 
Համամ Ամատունու հիմնադրած իշխանությունը կործանվեց 1489 թ., երբ Համշենը գրավվեց թուրքերի կողմից, որոնք սկսեցին բռնի կերպով հավատափոխ անել հայերին: Նրանք, ովքեր հակառակվում էին, սպանվում էին եւ նետվում Ֆորթունա գետը: Եկեղեցիներն ավերվում էին կամ վերածվում մզկիթների: Հավատափոխությունից եւ հալածանքներից խուսափելու համար շատ համշենահայեր նորից բռնեցին գաղթի ճանապարհը` սփռվելով Սինոպսից մինչեւ Բաթում: 19-րդ դարի 60-70 թթ., հատկապես ռուս թուրքական պատերազմից հետո, Համշենի մեծ մասը գաղթեց եւ հաստատվեց Սեւ ծովի Կովկասյան ափերին` Սուխումի, Մծարա, Գագրա, Կրասնոդարի շրջան: Արտագաղթը զանգվածային բնույթ կրեց Մեծ եղեռնի ժամանակ` շարունակվելով մինչեւ 1920-ական թթ.: Այսօր համշենահայությունը բաժանված է երկու մեծ խմբի` թե՛ դավանանքի, թե՛ բնակության վայրի առումով` Թուրքիայի պոնտական ափին բնակվող իսլամացած համշենահայեր եւ Սեւ ծովի աբխազական ու ռուսական ափին բնակվող քրիստոնյա համշենահայեր: Համշենցիները հայտնի են իրենց հարուստ ֆոլկլորով` հեքիաթներով, ասացվածքներով, կատակներով, հանելուկներով, երգ ու պարով: 1980-ականներին քրիստոնյա համշենահայերից մի խումբ տեղափոխվեց Հայաստան, մինչ այսօր նրանք պահպանում են իրենց բարբառը եւ ավանդույթները: Թուրքիայի ծայրագույն արեւելքում գտնվող բազմաթիվ համշենական բնակավայրեր եւս դեռ պահպանում են իրենց բնիկ հայկական բարբառը: Ցավոք, այսօր մեզանից քչերը գիտեն հայ ժողովրդի այս հատվածի գոյության, պատմության եւ մշակութային հարուստ ժառանգության մասին:
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Համշեն» էջից