«Շենիկցի Մանուկ»–ի խմբագրումների տարբերություն

Առանց խմբագրման ամփոփման
(Նոր էջ «==Կենսագրություն== Ծնվել է Սասունի Շենիկ գյուղում։ Եղել է ունևոր, ապահովված ընտանիքից, սակայն...»:)
 
==Կենսագրություն==
Ծնվել է [[Սասուն]]ի [[Շենիկ]] գյուղում։ Եղել է ունևոր, ապահովված ընտանիքից, սակայն դեռ պատանի հասակից հորեղբոր որդիների՝ Ղազարի, Չոլոյի հետ մտել է [[Շենիկցի Գրգո]]յի խմբի մեջ և մասնակցել [[Օսմանյան կառավարություն|Օսմանյան կառավարության]] դեմ վերջինիս գլխավորած կռիվներին։ [[Սասունի հերոսամարտ (1894)|1894թ․ Սասունի ապստամբության]] պարտությունից հետո ապաստանել է լեռներում, սակայն ներումից հետո վերադարձել է գյուղ և ապրել շինականի կյանքով։ [[Աղբյուր Սերոբ]]ի Սասուն ժամանելուց հետո մտել է նրա խմբի մեջ։ Երբ 1899թ․խաբեությամբ սպանվում է Աղբյուր Սերոբը, պարզվում է, որ դավաճաններից մեկն էլ Մանուկի ազգականն է։ Մանուկը Չոլոյի[[Չոլո]]յի, Ղազարի հետ հաշվեհարդար է տեսնում դավաճանի հետ՝ սպանելով նրան։ Այդ դեպքից հետո Մանուկը դառնում է երդվյալ ֆիդայի և մտնում [[Սպաղանաց Մակար]]ի խմբի մեջ։ Մանուկը ֆիդայական շարժման ամենափորձառու և ամենանվիրված դեմքերից էր։ Ավելի քան 20 տարվա մաքառման ընթացքում մեծ անուն է վաստակել հատկապես Աղբյուր Սերոբին սպանած քուրդ ցեղապետ [[Բշարե Խալիլ]]ի գլխատման, Գյուղաշենի, Բերդակի Գոմերի, Կարավուի, Խարսի կռիվներին մասնակցելու համար։ Սասունի 1904թ․ ապստամբության ժամանակ ղեկավարել է Շենիկի ուժերը, որտեղ նույնպես աչքի է ընկել խիզախությամբ։ Երբ 1905թ․որոշվեց ֆիդայիներին հեռացնել Սասունից, Մանուկը չհեռացավ․ նա մնաց Սպաղանաց Մակարի հետ և շարունակեց պայքարել իշխանությունների դեմ։ Մակարը դարձավ Մանուկի կուռքը, որի հետ նա զոհվեց 1907թ․ Փեթարի կռվում [[Գևորգ Չաուշ]]ի կնոջը և որդուն փրկելիս։
 
==Աղբյուրներ==
*Ս․ Կ․ Պողոսյան, Կ․ Ս․ Պողոսյան, «Ինձ բահ տվեք․․․», Երևան, 1990։
*Ռուբէն, «Հայ յեղափոխականի մը յիշատակները», Թեհրան, 1982։
 
[[Կատեգորիա:Հայ ֆիդայիներ]]
69

edits