«Երևանի ավտոդողերի գործարան»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
Նոր էջ «'''Երևանի ավտոդողերի գործարան''' ՀԽՍՀ քիմիական արդյունաբերության ձեռնարկություն, կառուցվել է [[1942]...»:
(Տարբերություն չկա)

13:24, 15 Սեպտեմբերի 2015-ի տարբերակ

Երևանի ավտոդողերի գործարան ՀԽՍՀ քիմիական արդյունաբերության ձեռնարկություն, կառուցվել է 1942-թվականին՝ ռետինատեխնիկական արտադրանք թողարկող «Արդտեխնիկա» գործարանի բազայի վրա։ Արտադրում է բեռնատար, մարդատար ավտոմեքենաների և գյուղատնտեսական ավտոբեռնիչ մեքենաների դողեր։ Առաջին ավտոդողերը թողարկվել են 1943 թվականի նոյեմբերին: 1940-ական թվականի վերջերին գործարանը հագեցվել է մեքենայական-տեխնիկական նոր միջոցներով՝ ռետինախառնիչներով, ավտոկլավներով, գլոցիչներով, ավելացել է արտադրանքի քանակը։ Միաժամանակ ընդլայնվել է արտադրատեսակների անվանացանկը, ավտոդողերի հին տեսակները փոխարինվել են մեծ բեռնաշրջանառության և երկարատև վազքի հուսալի մոդելներով։ 1965 թվականից գործարանը թողարկել է բեռնատար, մարդատար և գյուղատնտեսական մեքենաների դողերի 10 նոր տեսակ։ 1968-70 թվականին յուրացվել է կատարելագործված բարձրորակ դողերի արտադրությանը, նախապատրաստական արտադրամասում շահագործման է հանձնվել բարձր արտադրողականությամբ 2 ռետինախառնիչ, կրկնապատկվել է ավտոկամերաների արտադրամասի հզորությունը, յուրացվել է «Մոսկվիչ» մարդատար ավտոմեքենայի և գյուղատնտեսական [[մեքենաների համար նոր ավտոդողերի արտադրությունը։

ՀԽՍՀ ավտոտրանսպորտի պահանջմունքներն ապահովելու համար կարևոր նշանակություն ունի ձեռնարկության վերանորոգման արտադրամասը՝ տարեկան 80000 ավտոդող վերանորոգելու արտադրական կարողությամբ, այստեղ գրեթե կրկնապատկվում են դողերի ծառայության ժամկետները։ 1971-75 թվականի հնգամյա պլանով նախատեսվում են գործարանի նոր վերակառուցում և ընդլայնում։ Կարտադրվեն նոր, ավելի կատարելագործված մի շարք կոնստրուկցիաների դողեր, որոնք կունենան բարձր որակ և դիմացկունություն։ Հնգամյակի ընթացքում դողերի արտադրության տարեկան ծավալը կաճի շուրջ 18 տոկոսով, իսկ նոր տիպի կաուչուկների, քիմիական նյութերի, նոր կոնստրուկցիաների և տեխնոլոգիայի յուրացման շնորհիվ, հնգամյակի վերջին տարում, 1970 թվականի համեմատությամբ, դողերի վազքունակությունը կաճի 25 տոկոսով։ Ավտոդողերի գործարանը ոչ միայն Երևանի ավտոմոբիլային գործարանի մատակարարն է, այլև իր արտադրանքն առաքում է Խարկովի տրակտորային և Կալինինգրադի ավտոբեռնիչների գործարաններ։ Ավտոդողերի գործարանի արտադրանքն առաքվում է ինչպես սոցիալիստական, այնպես էլ կապիտալիստական երկրներ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։