«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Ավելացվել է 2 բայտ ,  4 տարի առաջ
Առանց խմբագրման ամփոփման
 
Մոտ մ.թ.ա. 590թ. միդիացիների հարվածներից վերջնականապես ընկավ Տուշպա մայրաքաղաքը, իսկ Ուրարտուի կենտրոնական հատվածները մտան Միդիայի կազմի մեջ։ Նույն ճակատագրին է արժանանում նաև Թեյշեբաինի քաղաքը, որի գրավմանն ու կործանմանը մասնակցում էին տեղական ցեղախմբերը և սկյութները։
Քաղաքի գրոհը սկսվել է գիշերը և թշնամին ամրոց էէր մտել ոչ թե գլխավոր դարպասներից, այլ ամրոցի հյուսիս-արևմտյան կողմից` Հրազդան (Իլդարունի) ձախ ափից, որտեղից էլ պեղումների ժամանակ հայտնաբերվեցին մեծ քանակությամբ սկյութական նետասլաքներ։
 
Թեյշենաինիի հրկիզումից և կործանումից հետո կյանքն այլևս չի վերականգնվել քաղաքում։ Այն աստիճանաբար ամայացել ու անապատացել է, ինչպես Վանի թագավորության շատ բերդ-ամրոցներում` մինչև հնագետի բրիչի 1-ին հարվածը, որի շնորհիվ մեր առաջ բացվում են Վանի թագավորության և նրա հյուսիսային սահմանները պահող-հսկող Թեյշեբաինի ամրոցի պատմության փառավոր էջերը։ Միջնաբերդի և նրա շուրջը տարածվող քաղաքի պեղումները մեկընդմիշտ պարզեցին հզոր թագավորներից մեկի` Ռուսա Բ-ի կողմից հիմնադրված և տնտեսական ու ռազմական մեծ վերելք ապրած Թեյշեբաինի քաղաքի պատմությունը։ Մ.թ.ա. 714թ. ասսուրական թագավոր Սարգոն Բ-ի դեպի Վանի թագավորություն կատարած ավերիչ արշավանքներից ու երկիրը ամայացնելուց հետո, Վանի թագավորներ Արգիշտի Բ-ն ու նրա հաջորդը` Ռուսա Բ-ն մեծ ջանքեր գործադրեցին, որպեսզի վերականգնեն պետության հզորությունը և քաղաքական անկախությունը։ Նրանք երկրում ծավալում են ամրոցների, քաղաքների, ռազմակայանների և ջրանցքների շինարարություն։ Մյուս կողմից դաշնակիցներ են գտնում հյուսիսային ցեղերի մոտ, որոնք անհրաժեշտության պահին պետք է զինակցեին ուրարտացիներին Ասորեստանի դեմ մղած դարավոր պայքարում։