«Ռուսա Բ»–ի խմբագրումների տարբերություն

Content deleted Content added
No edit summary
No edit summary
Տող 2.
'''Ռուսա Բ''' (ծ. և մ. թթ. անհայտ), [[Վանի թագավորություն|Վանի թագավորության]] արքա մ.թ.ա. մոտ 685-645-ին։ [[Արգիշտի Բ]]-ի որդին և հաջորդը։ Հզոր նախորդների նման կրել է ''«մեծ արքա», «տիեզերաց արքա», «արքայից արքա», «Բիայնիլիի արքա»'' և այլ տիտղոսներ։
 
Գահակալման սկզբնական տարիներին, [[կիմերներ]]ի և [[սակեր]]ի սպառնալից արշավանքների պայմաններում, Ռուսա Բ-ն համախմբել է ուժերը, հիմնել նոր ռազմական ամրություններ ու բերդաքաղաքներ, հիմնականում անխախտ պահել պետության սահմանները։ մՄ.թ.ա. 670-ականներին նա դաշնակցել է կիմերների հետ և արշավել անդրեփրատյան երկրներ։ Ռուսա Բ-ն ռազմաքաղաքական սերտ դաշինք է հաստատել նաև սակերի հետ, որոնք այդ ժամանակ հզոր թագավորություն էին հիմնել [[Կուր]] գետի արևելյան ավազանում։
 
Ռուսա Բ-ն զբաղվել է նաև շինարարական աշխատանքներով, նպաստել տնտեսության զարգացմանը։ [[Զվարթնոց]]ի մոտ պահպանված մի արձանագրության մեջ նա հիշատակում է պարտեզների ու այգիների հիմնման, Իլդարունի (Հրազդան) գետի ջրանցքի կառուցման և այդ առթիվ աստվածներին զոհեր մատուցելու մասին։ Հեր (Խոյ) քաղաքի մոտակայքում գերմանական հնագիտական արշավախումբը պեղել է Ռուսա Բ-ի օրոք հիմնած մի մեծ բերդաքաղաք։ Ռուսա Բ-ն հիմնել է նաև [[Թեյշեբաինի]] բերդաքաղաքը, այլ բերդեր ու տաճարներ։
Ստացված է «https://hy.wikipedia.org/wiki/Ռուսա_Բ» էջից